Մոնթեն մի օր Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, հողամասում տարեց մի կին է աշխատում, հարցնում է․․․ Արմինե Հայրապետյանի հետաքրքիր գրառումը

Արմինե Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի օր Մոնթեն Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, նկատում է, որ տան հողամասում տարեց մի կին է գործ անում։ Մոնթեն մտնում է ներս եւ հետաքրքրվում,

թե ինչ է մտածում, որ պատ երազմական նման թե ժ իրավիճակում հող է մշակում։ Կինն ասում է, որ ոչ մի վախ չունի, քանի որ Ավոն է զբաղված Մարտունու պաշտպանությունով, ուրեմն ոչ մի հակառա կորդ չի անցնի սահմանը։ Լսելով,

թե ինչ ոգևորությունով է տարեց կինը խոսում իր մասին, Ավոն հարցնում է կնոջը, թե ինչ տեսակ մարդ է այդ Ավոն։ Կինը սկսում է նկարագրել Ավոյի վեհությունը, քաջությունը, հզորությունը և ասպետական կերպարը։ Մոնթեն լսում է, մի կուշտ ծիծաղում ու ասում,

որ Ավոն ինքն է։ Տարեց կինը տարակուսանքով նայում է Մոնթեին ու ասում․ Չէէ՜, տու կու ճիր (փոքրամարմին) մшրդ ըս, տու կարել չըս Ավոն ինիս, Ավոն իրեք մետր բոյ օնե․․․»։ « Առшսպելական հերոս Ավոն տարեց կնոջ պատկերացումների մեջ բոլորովին ուրիշ տեսք ուներ։ P.S. Արցախցիները Մոնթե Մելքոնյանին

Ավո են անվանում։ Պատ երազմի ողջ ընթացքում շատ քչերն էին իմանում, որ Ավոյի իրական անունը Մոնթե է։ P.S.2 Ես տվյալ պատմությունը Սիրուշ տատիկիցս եմ լսել ու սիրով կիսվեցի ձեզ հետ։ Դուք էլ, եթե Մոնթեի մասին պատմություններ գիտեք՝ գրեք այս գրшռման տակ. միшսին մի գեղեցիկ հուշապատում կարող ենք կերտել մեր ամենшՀԱՅի մասին։ Արմինե Հայրապետյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *