Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ինչպես գիտեք, Քոչարյանը հաղորդում է տվել, իսկ իրենց, ոչ թերմացք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ անմիջապես ցուցում է տվել, որ նյութեր նախապատրաստեն իմ դեմ: Առիթը՝ “Ինչ արժեն Տաուշի դիրքերը” հրապարակման մեջ նշված հետևյալ պարբերությունն է՝ “Մտածելու տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Ալիևը հար ձակվեց Տավուշի վրա, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց օրեր անց”: Երբ փորձեցի հասկանալ, թե այս մեջմբերման մեջ, որն էր ատելության քարոզը ու Ռոբերտ Քոչարյանի կյանքին սպառ նացող
վտանգը, չգիտես ինչու հիշեցի տերտերի ու թութակի պատմության հանրահայտ խոսքը՝ “վերջապես խոստովանեցիր զավակս”:
Ամեն դեպքում մտածում եմ Ռոբերտ Քոչարյանը և հավանաբար Արթուր Դավթյանը հենց այդ հատվածի մեջ են վտ անգ տեսել, իսկ այդտեղ իմ սուբյեկտիվ կարծիքով, մի վտանգ կարող է լինել, առերևույթ բացահայտման վտանգը, տպավորություն է ստեղծում, որ այդ ուղղությամբ իրոք մտածելու կարևոր թեմա կա:
Սակայն սա չէ նյութիս իմաստը: Հավանաբար Ռոբերտ Քոչարյանը հաղորդում տալով, իսկ Արթուր Դավթյանը նյութեր նախապատրաստելու ցուցում տալով վստահ են եղել, որ ես կվախենամ ու այլևս կարծիք չեմ հայտնի իրենց մասին: Դե ինչ, մի պահ պատկերացնենք ես իրոք վախեցած եմ և ըստ իրենց ի՞նչ գործողություն պետք է կատարի վախեցած Արտակ Գալստյանը: Հավանաբար 180 աստիճան պետք է շուռ գա ու սկսի փառաբանել Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Դավթյանին:
Դե ինչ, պարոնայք ձեր մոտ ստացվեց, ես “վախեցած եմ” և սկսում եմ “փառաբանել” ձեզ: Այսպես՝ Ես կոչ եմ անում ոչ թե ատել, այլ սիրել Ռոբերտ Քոչարյանին այն բանի համար, որ 1. 1998թ-ին իմ կարծիքով իրավունք չուներ նախագահ դառնալ, սակայն դարձավ 2. .1999թ-ին հոկտեմբերի 27-ը չկանխելու համար 3. Ըստ լուրերի Մեղրին ազերիներին հանձնելու անհաջող փորձի համար
4. Իր իշխանության ժամանակ 39 քաղաքական սպան ությունները չկանխելու համար
5. Իր իշխանության ժամանակ մոտ 500.000 արտագաղթածների համար 6. Կոնյակի գործարանի, Արմենտելի, Հրազդանի կասկադի, պետության գրեթե ողջ ռազմավարական օբյեկտների կոպեկներով վաճառքի համար: 7. 2008թ-ի մարտի մեկի տասը զո հերի ու մեր կոր սված գարնան համար 8. Երիտասարդական պալատի, Սպայի տան, Երևանի կենտրոնի ավերման համար․ 9. Իր իշխանության ժամանակ Հայաստանի Հանրապետության ընդերքը անխնա շահագործելու համար 10. Իր իշխանության ժամանակ հազարավոր ունեզրկված ու ապօրինի դատա պարտված անձանց համար
11. Իր իշխանության ժամանակ ժողովրդին փաստացի ստր կացնելու համար: 12. ՀՀ պահուստային ողջ ոսկին վաճառելու համար:
13. 42 անձի առերևույթ ապօրինի Ցմ ահ ազատազրկման դատապարտելու համար 14. Եվ վերջապես նրա համար, որ այսքանից հետո ունի ընդամենը մեկ տուն ու երկու բանկային հաշիվ: Հարկավոր է սիրել և պաշտել նաև Արթուր Դավթյանին, մեր հեղափոխական իշխանության սրտի դատախազին: Եթե ուրիշ առիթ էլ չլինի,
միայն Հաց Բերողի մա հվան, հեղափոխության առաջնորդներին ձերբակալելու համար, իսկ ամենակարևորը նրա համար, որ վերջապես կարողացավ այնպես անել, որ Ռոբերտ Քոչարյանի պես սուրբ, ազնիվ, անկաշառ, հայրենասեր, Ավետարանը, Նարեկացուն ու Հայր Մերը անգիր իմացող մարդը այսօր ազատության մեջ է: Քանի որ իրոք վախեցած եմ, կշարունակեմ նույն ոգով փառաբանել Ռոբերտ Քոչարյանին ու նրա սրտի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ուղղակի ցանկանում եմ պարզել, այդ ինչպես է լինում, որ Արթուր Դավթյանը և իշխանության, և Քոչարյանի, և Սերժի սրտի դատախազն է: Տպավորություն է ստեղծվում, որ բոլոր երեքի սրտերը նույն տակտով են բաբախում: Այս հանգամանքը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Կեցցե այն Հայաստանը, որ արդեն եկել է: Կրիր դիմակ, փրկիր կյանքեր: Արտակ Գալստյան