Ինչու՞ է Գլենդելի ու Հայաստանի Հանրապետությունում ապրող բնակիչների միջև թշնամանք առաջացել։ Վերջին շրջանում ակտիվ քննադատվում է մի թեմա, որն տվյալ պահին շոշափելն առնվազն անհեթեթություն է։ Գլենդելում բնակվող որոշ օգտատերեր ուղիղ եթերների և
տեսանյութերի միջոցով իրենց տեսակետն են արտահայտել Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, ինչը հունից հանել է հայաստանյան բնակիչներին։ Սկսվել է վի րավորական մեկնաբանությունների ու գրառումների շարք։ Մասնավորապես շեշտում են,
որ Գլենդելում բնակվողների կարծիքը նշանակություն չունի ու այնտեղից հեշտ-հեշտ չխոսեն։ Ցա վալին այն է, որ այս թեմային անդրադարձ են Կատարել մի շարք պաշտոնավոր մարդիկ, լինի դա իրենց սոցիալական էջերում, թե տարբեր հարթակներում ելույթ ունենալիս։ Սա ևս իշխանական ու
ոչ իշխանական անձանց կողմից հրա հրում էր։ Մի հին խոսք կա՝ գյուղ չկա, որ շուն չլինի։ Սա շատ արդիական է այս իրավիճակի համար, որոշ անձանց սխալ խոսելու պատճառով անտեղի թշնամանք է առաջանում։ Չէ որ Գլենդելում բնակվող այդ նույն հայրենակիցներն են, որ այս դժվար ամիսների ընթացքում օգնել են Հայաստանի
Հանրապետությունում ապրող բարեկամներին ու ընկերներին։ LosArmNews-ի հավաստի տեղեկությունների համաձայն, նախկինում ամսական երկու մլն դոլարի փոխարեն վերջին 2 ամսվա մեջ միայն Գլենդելից Հայաստան է փոխանցվել տաս մլն դոլար։ Սա վկայում է այն մասին, որ սփյուռքը միշտ եղել է և այս դժվարին պահին նույնպես իր աջակցությունն է ցուցաբերում հայրենակիցներին։ Տարիներ շարունակ այս
նույն սփյուռի փոխանցումների շնորհիվ են լուծվել շատ և շատ հարցեր ու մի քանի օգտատիրոջ տեսանյութերից չպետք է զրոյի հավասարեցնել հայրենակիցների արած բարի գործերը։ Աշխարհում տիրող այս դժվար իրավիճակում հարկավոր հանդուրժող լինել իրար հանդեպ, չէ որ կարանտինը մի օր կվերջանա, սակայն սփյուռքին հասցրած վի րավորանքը ոչ։