Իսրայելի վարչապետի որդու հուժկու ապտակը էրդողանին և սատարող խոսքը հայերի մասին

Հիշեցնենք, որ Նեթանյահուն՝ Իսրայելի վարչապտի որդին, Twitter-ի իր պաշտոնական էջում կատարած գրառումներից մեկում Թուրքիայի նախագահին մեղա դրել էր Իսրայելի ժողովրդավարության դեմ ոտ նձգություն կատարելու համար եւ «բռ նկալ» անվանել նրան:

«Եվ ես նրան (նկատի ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին) կհիշեցնեմ, որ Ստամբուլ քաղաքն իրականում կոչվում է Կոստանդնուպոլիս: Նախքան թուրքական շրջափ ակումն այն հազար տարուց ավելի եղել է Բյուզանդական կայսրության մայրաքաղաքը ու ուղղափառ քրիստոնեության կենտրոնը»,- գրել է վարչապետի որդին: Նա հավելել է, որ Թուրքիայի նախագահին կհիշեցնի

նաև հայերի եւ մյուս ազգերի դեմ գործած ցեղաս պնության վերաբերյալ: «Ես նրան նաև կհիշեցնեմ հույների, ասորիների և հայերի դեմ Թուրքիայի գործած ցեղաս պանության մասին: Նրանք Փոքր Ասիայում բոլոր քրիստոնյաների էթնիկ զտ ում իրագործեցին»,- եզրափակել է Յաիր Նեթանյահուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որը նրան բռ նպետ էր անվանել: Էրդողանը Նեթանյահուին «Իսրայելը ղեկավարող գ ո ղ» է անվանել, ինչպես նաև մե ղադր ել նրան պաղեստինցի երեխաների մա հվ ան համար:

«Հե՛յ, Նեթանյահո՛ւ, ուշքի՛ արի: Դու անխիղճ ես, 7 տարեկան պաղեստինցի երեխաներին սպ ա նող անխիղճ ես: Քո ոստիկանը, քո զինվորը կոշիկով մտնում է մեր սրբավայրերը: Մի՛ սադ րիր մեզ: Մենք ոչ մի հրեայի չենք ճնշել»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Թուրքիան «մինչև իր վերջին շունչը» պայքարելու է Պաղեստինի հարցի լուծման նպատակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *