Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր պետական հան ցագործը և դա վաճանը սեփական մեդիահարճերին հարցազրույց է տվել։ Մի երկու վերնագիր աչքովս ընկավ։ Ինչպես հասկանում եմ՝ ոճ րագործն իրեն է շարունակում վերագրել Ղարաբաղի հաջողությունների մեծ մասը, ինչպես նաև Արցախի թիկունքում Հայաստանի Հանրապետությունը ամրացնելու
առաքելությունը: Սակայն արդյո՞ք պետության ղեկը բռ նազավթած ոճ րագործն այդ առաքելությունը կատարել է իրապես այն որակով, որ հնարավոր լիներ այդ մասին բարձրաձայն հպարտություն ապրել: Ի՞նչ է արել սրի կաների ղեկավարը, հայկական պետականության այս թշ նամին նման Հայաստան ունենալու համար: Նա գրեթե ամեն ոան արել է և այդ հարցում նաև զգալի հաջողել,
որ Հայաստանի Հանրապետությունը չլինի մրցունակ երկիր, չունենա արդիական տնտեսա-քաղաքական համակարգ, արդարացի ո արդյունավետ պետական կառավարում, առողջ բարոյահոգեբանական հասարակական մթնոլորտ: Հայաստանի, Ղարաբաղի թիկունքին ամուր կանգնող Հայաստանի ուժը պիտի լիներ ժողովրդավարությունը, քանի որ հասկանալի էր ինքնին,
որ տնտեսական մակրո- ու միկրոցուցանիշներով շատ դժվար է լինելու մրցել նավ թի ու գազի զգալի պաշար ունեցող Ադրբեջանի հետ: Հետևաբար Հայաստանի մրցակցային պոտենցիալը միայն կարող էր լինել մտավոր, արժեքային ռեսուրսի մեջ: Իսկ դա նշանակում էր, որ այդ առումով Հայաստանի Հանրապետությունը պիտի տարածաշրջանում լիներ անվիճելի առաջատար պետություն,
որտեղ մարդկանց համար ստեղծված է մտավոր պոտենցիալի իրացման լիարժեք դաշտ, ուր պետությունը հանդիսանում է ոչ թե մարդկանց ինչ-որ մի խմբի կալվածք, այլ հասարակության ստեղծագործական հարթակ: Հայաստանի նախագահի պաշտոնը զավ թած այս մար դակերը Հայաստանը վերածեց կալվածքի, իշխանությունը վերածեց փակ բաժնետիրական
ընկերության, ձևավորեց կլանա-օլիգարխիկ համակարգ, որը բնականաբար հետագայում գրանցեց մակրոտնտեսական ցուցանիշների աճ, ինչպես նաև ՀՀ-ում հաստատեց իշխանության հարկավոր վերարտադրության մեխանիզմի կայուն և անխափան գործունեության միջավայր, սակայն դրանով ընդամենն ավերվեց այն պետական միջավայրը, որի հուսադրող
ծիլերը նկատելի էին Ղարաբաղի շարժման ու հետագայում պատ երազմի հաղթանակների ապահոված հասարակական ոգևորության մեջ: Ընտրակեղծիքներով, տնտեսական ու քաղաքական համակարգի մենաշնորհով, կյանքի օլիգոպոլ կառուցվածքով աչքի ընկնող Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն չկարողացավ լինել Ղարաբաղի Հանրապետության
ամուր թիկունք, այլ անգամ Ղարաբաղն էլ ներքաշեց այդ «արժեհամակարգային» տիրույթ, երբ Արցախը որպես ինքնուրույն քաղաքականության սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ, դուրս մղվեց բանակցային պրոցեսսից, վերածվեց Հայաստանի կցորդի, Ղարաբաղում սկսեց պրոյեկտվել Հայաստանի մոնոպոլ համակարգը` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ նույնիսկ հասարակական հարաբերությունների բնագավառում: Իսկ
նկաֆի ունենալով նաև այն, որ Ղարաբաղը միջազգային քաղաքականության ճանաչված սուբյեկտ չէր և միջազգային կառույցների հետ շփումներն ինտենսիվ չէին, նաև բավական փոքր էր Ղարաբաղի տարածքն ինքնին ու հասարակական հարաբերությունների մեջ փոխադարձ ճանաչողությամբ թելադրվող կաշկանդվածությունը բավական մեծ էր, Հայաստանի համակարգի նախագծումը Ղարաբաղում ունեցավ
շատ ավելի տխուր պատկեր` գոր շացնելով թե՛ բնական, թե՛ մարդկային մտքի ու կամքի տեսանկյունից հարուստ ու հիասքանչ այդ տարածքը: Անկասկած միամտություն կլինի ասել, թե նրանից առաջ ամեն բան ընթանում էր լուսավոր ճանապարհով։ Պատ երազմի հրա դադարից հետո Հայաստանը չկարողացավ գտնել համարժեք քաղաքական ու քաղաքացիական
համակարգի կառուցման ճանապարհը, չկարողացավ գտնել հասարակական համաձայնության համարժեք մոդելը: Ուղղակի այս օտարի հպատակ պետական այս ոճ րագործի նախագահության շրջանն այն շրջանն էր, երբ այդ սխալ հունը ինստիտուցիոնալացվեց, արատները բյուրեղացվեցին: Դե իսկ այդ ամենի «դափնեպսակը» եղավ Մարտի մեկի ող բերգությունը, երբ ցանկացած
գնով իշխանությունը պահելու մղումը Երևանի կենտրոնում եղավ ար յունшհեղության ու մարդшս պшնության պատճառ: Պետք չէ բացառել բնականաբար, որ իր գործողություններից շատ-շատերը այս ավազակապետն արել է վստահ լինելով, որ հենց դա է պետք ամուր Հայաստանի ու Ղարաբաղի համար, որ դրանք զ ոհ չդառնա
«միջազգային դավադրությանը», սակայն անգամ այդ դեպքում նախ պետք է արձանագրել, որ փաստորեն այդ մտածողությունը ոչ թե պաշտպանում է պետությունը, այլ այն հասցնում է ներքին ող բերգության և աշխարհաքաղաքական իմպոտենտության, ուստի այդ մտածողությունը, այդ համոզմունքը ինքնին արդեն
իսկ վտ անգ է երկրի շահի համար: Ու բացի այդ էլ, հարկավոր է նաև արձանագրել առհասարակ, որ «համաշխարհային դավադրության» ականջները այս շրջանակի ու նրան մոտ կանգնած շերտերի համար եղել են հասկացությունները նեն գափոխելու բավական հարմար պատճառ, հարմար մոդել, որին դիմում են, երբ այլևս վերջանում են մնացյալ բոլոր փաստարկները: