Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
ՉՀԱՍԿԱՑՈՂԸ “Մի բան ինձ համար ընդհանրապես հասկանալի չէ` երկու ամսում շատ ավելի մարդ են տուգանել, քան իմ կառավարման տասը տարում, եւ ինչի՞ համար, դիմակ չկրելու համար: Սակայն խոսքի մեջ ժողովրդին մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ սիրում ենք: Մի սիրեք, սակայն ճիշտ կառավարեք, որ 900 հոգի չմե ռնի,”-ասում է Հայաստանի Հանրապետությունում տասը տարի աշխատած մարդը՝ Ռոբերտ Քոչարյանը։
Նա չի հասկանում, թե աշխարհում դիմակ ինչու են դնում, Վրաստանում ինչու են 800 լարի տուգանում դիմակ չկրելու համար, Հունաստանուն ինչու են 150 եվրո տուգանում դիմակ չկրելու համար․․․ Չի հասկանում․․․ Չի հասկանում, որ մարդկությունը պայ քարի երեք միջոց ունի կորոնավիրուսի դեմ՝ դիմակ, ալկոգել, ու 1,5 մետր տարածություն․․․ Ու ողջ աշխարհում այդ երեք լուծումն է․․․ Դժբախտաբար․․․․ Սակայն նա անգամ տարրական բաները հասկանալու խնդիր ունի․․․ Ու եթե այս տարիքում տարրական բաներն ըմբռնելու դժվարություն ունի, պատկերացրեք քսան տարի առաջ նրա “իմաստնության” չափը, երբ սկսում էր երկիր ղեկավարել․․․
Ու կորոնավիրուսից մա հու չափ վախենալով եւ այդ հիմքով ազատության մեջ հայտնվելով, նա չի հասկանում թե ինչ բան է կառավարություն-ժողովուրդ սերը, ոչ էլ հասկանում է օրինական սահմանափակումների խախ տման համար տուգանքները․․․ Նա քսան տարի առաջվա համեմատությամբ էլ չի մեծացել այնքան, որ տարրական բաներն ըմբռնի․․․ ու եթե դրանք չի հասկանում, չի էլ ըմբռնում, որ նման տարրական և միակ պայքարի միջոցները խախ տելու համար տուգանք պետք է լինի․․․ Սակայն չհասկանալով ցանկանում է կամ հայտարարում է թե ցանկանում է նորից “ղեկավարել”, քանի որ իրեն “ճգնաժամային ղեկավար” են ասում։ Իրեն պարզապես չեն ասել, որ ինքը ոչ թե ճգնաժամի լուծողն է, այլ հենց ճգնաժամն է․․․․ Անձամբ․․․
Նա նաև չի հասկանում, թե ինչ է ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Խորհուրդ տալով կարդալ անկախության հռչակագիրը, որի վրա հղում է կատարում ՀՀ Սահմանադրության նախաբանը, նա տեղյակ չէ, որ այդ հղումը վերաբերում է հենց Հայաստանի եւ Արցախի վերամիավորմանը, այսինքն որ Արցախը իսկապես Հայաստան է ու վերջ, ու դա նաև մեր Սահմանադրությունն է ասում։ Ու նա նաև դա չի հասկանում, քանի որ չի կարդացել ոչ Հայաստանի անկախության հռչակագիր, ոչ Սահմանադրություն, սակայն առանց կարդալու տասը տարի երկիր է ղեկավարել ու հիմա էլ “հավակնում է”․․․ Ու արդեն չես զարմանում, թե նա ինչու չի ըմբռնում, երբ իրեն մեղադ րում ենք երկրում սահմանադրական կարգը տապ ալելու մեջ․․․ նա անմեղ սունակ դեմքով հաևցնում է՝ ո՞վ, ե՞ս․․․ ես ինչու՞ պետք է տապա լեի սահմանադրական կարգը, երբ ես էի սահմանադրական կարգը․․․
Ու նա Սահմանադրությունն էլ չի հասկացել, ինչ մնաց անկախության մի ողջ գործընթաց կամ հռչակագիր հասկանար, որի վրա հենվում է Սահմանադրությունը․․․․ Նա վախենում է, որ Արցախը Հայաստանի մարզ լինի։ Ու հենց այդ վախից եւ նաև չհասկանալուց, որ “Հայաստանն Արցախ է և վերջ” Հեյդար Ալիևի հետ բանակցեց թուրքերի հետ կոնֆեդերատիվ՝ Ընդհանուր պետություն մոդելը, որտեղ նրա լուծումը Իլհամ Ալիևի ասածն է՝ “Արցախն Ադրբեջան է և վերջ․․․” Նա դրանից չվախեցավ, 1,5 տարի դետալներ բանակցեց, սակայն վախենում է, որ Արցախը Հայաստանի մարզ լինի․․․ Ու այդ խելքին ու վախերին նա տասը տարի նախագահ էր, իսկ այսօր հոխորտում է, թե Հայաստանի փրկությունն էլ ինքն է․․․
Նա խոսում է այն մասին, թե վերջին երկու տարում Հայաստանը սահմանին կամ շփման գծում ռազմ ավարական դիրքեր չի բարելավել, սակայն մոռանում թե, ինչպես Քիվեսթյան տարբերակով հենց նույն տավուշում նհամաձայնել է, որ լիքը ռզամվարական դիրքեր Ադրբեջան են և վերջ․․․ Նա մոռացել է, որ երբ նույն Տավուշում կառուցվում էր Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհը, հենց այդ ժամանակ գորշ գոտում գտնվող լիքը տարածքներ թողել է հենց Ադրբեջանին, որտեղ նրանք այսօր վերահսկում են այն տարածքները, որոնք նախկինում մեր նախրապանների եւ հովիվների ամենօրյա վերահսկողության ներքո էին․․․
Փառք Աստծո, փաստերն անհերքելի են․․․ Կրկնում եմ, այնտեղ որտեղ մենք մեր հայրերի հետ նախկինում արածացնում էինք մեր գյուղի կովերին կամ ոչխարներին, այսօր Ադրբեջանի նոր դիրքերն են․․․․ Ու նա քննադատում է այս իշխանություններին, հենց որոնց օրոք հաջողված փորձ արվեց Տավուշում վերցնելու դիրքեր, մինչդեռ իր օրոք Փայտասար կամ Ղարաբուլախ ռազմավարական դիրքերը չվերցվեցին, ինքը չթողեց՝ բանակը չմասնակցեց ռազմական օպերացիային․․․
․
Նա ոչ մի բան չի հասկանում․․․ չի հասկանում, երբ ժողովուրդը սիրում է կառավարությանը ու հակառակը, չի հասկանում, երբ կառավարությունը սահմանին ուղղում է նախկինների բացթողումները, չի հասկանում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ․․․ Նա միայն հասկանում է ճիշտ կառավարումը, ավելի ստույգ՝ ճշտով կառավարումը․․․ Իսկ այդ ճշտով կառավարումն այն է, երբ դու, ընտանիքով Արցախից գալիս ես Հայաստան, ու ոչ մի բան չունենալով տպավորիչ բանկային հաշիվներ ես ունենում, երբ երեք զավակներիդ վրա գրանցված գույքի հասցեների ցուցակը 6,5 էջ է լինում․․․․ Աղ ետ եղել ես, ու աղ ետ էլ մնացել ես․․․