Արտակ Գալստյանի ջախջախիչ անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Լսեցի Քոչարյանի երեկվա հարցազրույցը: Նա խոսում էր իշխանափոխությունից, այսպես ասած նոր հեղափոխությունից: Ակամայից հիշեցի 1999թ-ի հոկտեմբերի քսանյոթին հաջորդած դեպ քերը, որին ինքս ականատես եմ եղել: Այսպես՝ Ազգային ժողովի սպա նդից հետո, երբ Քոչարյանը որպես նախագահ գրեթե գոյություն չուներ, մի խումբ գեներալներ( անունները դիտավորյալ չեմ նշում)

եկան Վանո Սիրադեղյանի մոտ, հավատարմության երդում տվեցին, առաջարկեցին նրան առաջնորդել իրենց ու Քոչարյանին հեռացնել իշխանությունից: Վանո Սիրադեղյանի պատասխանը իր ոճի մեջ էր, մինչ օրս արդիական ու երբեք չհնացող: Վանոն ուշադիր լսեց բոլորին և ասաց հետևյալը՝ “Մարդ գոնե մեկ անգամ պետք է մասնակցի հեղափոխությանը և դա նորմալ է, առավել ևս եթե կա առիթը: Սակայն եթե մարդ իր կյանքում,

անկախ նրանից առիթ կա թե ոչ, 2-րդ անգամ է մասնակցում հեղափոխությանը, ապա նա ուղղակի անսկզբունք անասուն է: Ես արդեն մեկ անգամ մասնակցել եմ հեղափոխությանը 1988-ին և չեմ մատծում, որ դուք 5 գեներալներով, ձեր դիմաց տեսնում էք անսկզբունք անասունի”: Ռոբերտ Քոչարյանը արդեն մեկ անգամ մասնակցել է հեղափոխությանը 1998-ին, ևս մեկ անգամ մասնակցել է հակահեղափոխությանը 2008թ-ի մարտի 1-ին: 2020թ-ին նորից ցանկանում է մասնակցել հեղափոխությանը:

Նորից հիշենք Վանո Սիրադեղյանին: “Եթե մարդ իր կյանքում, անկախ նրանից առիթ կա թե ոչ, երկրորդ անգամ է մասնակցում հեղափոխությանը, ապա նա ուղղակի անսկզբունք անասուն է”: Հ.Գ Կամ այդ անսկզբունք անասունը, փորձում է փրկել, իր գոտկատեղից ներքև գտնվող հատվածը: Առողջ եղեք, չարիքից հեռու: Արտակ Գալստյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *