Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր մե ղադրյաթ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 29-ին հարցազրույց էր տվել «5-րդ ալիք», «Հ2» ու «Երկիր Մեդիա» ՀԸ-ներին։
«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սկզբունքորեն չեմ նայել ու չեմ էլ նայելու։ Թող ինձ ների Մարդու իրավունքների պաշտպանը, սակայն իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը հանրային կարծիք ասելու իրավունք չունի»,- «Ֆակտոր»-ի եթերի ընթացքում
հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան: «Մարդը, ով իր իշխանությունը պահելու նպատակով բոլոր ընտրությունները խախտել է, ով դրոշի և զի նանշանի վերաբերյալ Սահմանադրությունում եղած բոլոր կետերը խախտել է…։ Մարդ, ով «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով
Հայաստանի Հանրապետության ունեցած ողջ գույքը հոժար կամքով հանձնել է ռուսներին, մարդ, ով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, իր ասելով, վերածեց կազմակերպված տնտեսության, սակայն բաժանեց օլիգարխների մեջ՝ դյուրին կառավարելու համար, իրեն և իր ընտանիքի անդամներին տեղավորեց այդ դաշտում,
տնտեսական գործունեությունից խոսելու իրավունք չունի։ Այդ մարդը մարդ սիրելուց կամ մարդկանց մասին խոսք ասելու իրավունք չունի, քանի որ այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որի հետևանքով տասը մարդ է զո հվել օրը ցերեկով՝ Երևանի հրապարակներում, ով իրեն «Բարև, Ռոբ» ասելու համար
հայ քաղաքացուն սրճարանի մեջ իր պա հակազորով սպա նել է։ Այդ անձն իրավունք ունի՞ կրոնից խոսելու, երբ ինքն աթեիստ է, երբ իրեն խաչը մոտեցրին, ողջ հայության աչքի առաջ դի վահար եղավ և չհամբուրեց։ Այդ անձն այսօր խոսում է եկեղեցուց։ Այդքան եկեղեցի սիրող մա՞րդ է»,- եթերի ժամանակ ասել է Արամ Սարգսյանը:
Մանրամասները դիտեք տեսանյութում։