Եգիպտոսը հայտնել է Լիբիայում ու Միջերկրական ծովում Թուրքիայի սադ րիչ գործողություններին դիմակայելու համար Հունաստանի, Կիպրոսի, ԱՄԷ և Ֆրանսիայի հետ համատեղ դաշինք կազմելու վերաբերյալ։ «Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին գրում է «Ալ Մոնիթոր» միջազգային լրատվական կայքը՝ շեշտելով,
որ հայտարարությունն արվել է վերոհիշյալ պետությունների արտգործ նախարարների՝ մայիսի տանմեկին կայացած վիրտուալ հանդիպման ընթացքում։ Հանդիպումից հետո կատարված համատեղ հայտարարության մեջ հնգակողմ դաշինքը հայտարարել է, որ կենտրոնանալու է Կիպրոսի տարածքային ջրերում թուրքական անօրինական հորատման աշխատանքներին դիմակայելու վրա,
ինչպես նաև քննադատել է Հունաստանի օդային տարածքի խախտումները: Դաշինքը քննադատում է նաև Թուրքիայի մասնակցությունը Լիբիայում կատարվող ռազմական գործողություններին, Տրիպոլիում Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած «Ազգային համաձայնության կառավարության» (GNA)
ու Թուրքիայի մեջ 2019 թվականին վերջին վավերացված Միջերկրական ծովում «Ծովային իրավասությունների սահմանազատման մասին» ու «Անվտանգության և ռազմական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը։ Դաշինքի անդամներից Եգիպտոսն ու Արաբական Միացյալ Էմիրությունները բացահայտ սատարում են
Լիբիայի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժին՝ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին» (LNA)։ Աղբյուրը ընդգծում է, որ Լիբիայում ու Միջերկրական ծովում չդադարող թուրքական ապօրինի գործողությունները, շատ հնարավոր է, կհանգեցնեն դաշինքի ռազմականացմանը։
Ուշագրավ է, որ դաշինքի համատեղ հայտարարությանը միանգամից հաջորդել են Թուրքիայի արտգործ նախարարության և Ֆաիզ ալ-Սարաջի գլխավորած կառավարության խիստ քննադատություններն այս դաշինքի մասին։ Հատկապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ նշված է,
որ այս դաշինքը բերելու է տարածաշրջանային քաոսի ու անկայունության, իսկ արևելյան Միջերկրականի հետ որևիցէ կապ չունեցող ԱՄԷ-ի՝ այս դաշինքին միանալու միակ պատճառը Թուրքիայի հանդեպ ունեցած թշ նամանքն է։
Նշենք, որ դեռևս փետրվարի տասնութին The Arab Weekly թերթը, հղում անելով իր գաղտնի աղբյուրներին, տեղեկացրել էր,
որ Եգիպտոսի Գլխավոր հետախուզական գործակալության պետ Աբբաս Քամելը գաղտնի այց է կատարել մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան մի շարք երկրներ՝ Թուրքիայի դեմ հետախու զական դաշինք կազմելու համար, որը կնպաստի նաև տարածաշրջանում թուրքական ագ րեսիայի դեմ ռազմական համագործակցության ուժե ղացմանը։