Արցախի հերոս, Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատար, գեներալ — մայոր Արկադի Տեր — Թադևոսյանն այս օրերին նախընտրում է քիչ խոսել.
«Ասելու շատ բան կա, սակայն ինչպե՞ս ասեմ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Արկադի Տեր Թադևոսյանը,- այն, ինչ տեսնում եմ, ասելու բան չի։ Տարածաշրջանը լար ված է, Թուրքիային թվում է, թե մոտ է պանթուրքիզմի երազանքն իրականություն դարձնելու ժամանակը։
Ի՞նչ կատարվեց Այա Սոֆիայի տաճարի հետ։ Բոլորն ասում են, որ Էրդողանն այն մզկիթի վերածեց, սակայն դա Էրդողանի միանձնյա որոշումը չի եղել, այլ Թուրքիայում ապրող մուսուլմանների, որն իրականացվեց Էրդողանի ձեռքով։ Թուրքիան հզորանում է։ Միաժամանակ մի
քանի պետությունների հետ կռ իվ է սկսել, այժմ էլ Ադրբեջանին է դասեր տալիս, թե ինչպես պետք է կռ իվ անել, իսկ Ադրբեջանը միայնակ չէ, նրա մեջքի հետևում Իսրայելն է՝ Անգլիայի եւ Միացյալ Նահանգների հետ։ Մեծ ծրագիր ունեն, երբ վերլուծում ես՝ պատերազմի հոտ է գալիս։
Այժմ էլ զորավարժություններ են սկսել, որի նպատակը ուժի ցուցադրումն է։ Ցանկանում են, որ մենք ազատե՞նք տարածքները՝ մերոնք չեն ազատի, Ռուսաստանի Դաշնությունը՝ նույնպես։ Իրավիճակը պետք է ճիշտ հասկանալ՝ այստեղ մի պետությունը մյուսի դեմ չի ելել, այլ մի խումբ պետություններ կռվում են մեկ այլ խումբ պետությունների դեմ»։
Տեսանյութը դիտեք ստորև՝