Սա է ռոբասերժական կլանի ամբողջ գործելաոճը․․․Արտակ Գալստյանի կոշտ պատասխանը նախկին իշխանություններին

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ստի և կեղծիքի կայսրություն, իրական փաստերի խեղ աթյուրում, սա է ռոբասերժական կլանի ամբողջ գործելաոճը: Վերը նշվածի ցայտուն օրինակը Ռոբերտ Քոչարյանի օրերս տրված հարցազրույցն էր, որտեղ վերջինս մասնավորապես նշեց՝ “Երկու տարում Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը փորձ չի արել

բարելավել բանակի սահմանային դիրքերը, իշխանությունը պետք է խոստովանի, որ սխալ արտաքին քաղաքականություն է վարել այդ հարցի վերաբերյալ, հույս ունենալով, որ ադրբեջանը խաղաղասեր է և կոնստր ուկտիվ”: Արձանագրենք, որ ՝ 2 տարվա ընթացքում, միայն Տավուշի շրջանում 2 անգամ բարելավվել են մեր դիրքերը, առաջին անգամ

2019-ին, երբ ազատագրվեց մոտ 140 հեկտար տարածք, երկրորդ անգամ 2020-ին արդեն ազատագրվեցин վերջին 2 ռազմ ավարական գիրքերը: Հիշեցնեմ, առերևույթ իրական փաստերը խեղաթյ ուրող Ռոբերտ Քոչարյանին, որ վերջերս ազատագրված Անվախ դիրքը հանձնվել էր ազերիներին Սերժի իշխանության օրոք, ինչպես նաև 2018թ-ի

մայիսի հինգին նորից Սերժի օրոք, Նախիջևանի հատվածում ազերիները իրենց 6 դիրքերը առաջ տվեցին ու սկսեցին վերահսկել Երևան-Արցախ ճանապարհը: Այստեղից բնական հարց է ծագում , թե որ սխալը պիտի ընդունի Նիկոլ Փաշինյանը: Ռոբերտ Քոչարյանը հավանաբար սխալ է համարում ազերիներից դիրքեր ազատագրելը ու մտածում է, որ հենց այդ բացթողումը

պետք է ընդունի Վարչապետը: Այս վարկածի օգտին է խոսում նաև այն, որ ռոբասերժական կլանը, ռազմական ու քաղաքական հաղթանակ է համարում ապրիլյան քառօրյայի ժամանակ ազերիներին տրված 19 դիրքերի և ութ հարյուր հեկտար հողի հանձնումը: Ամփոփեմ Միայն այսքանը բավարար է,

որ արձանագրենք ՝ այս մարդիկ ապրում են այլ իրականության մեջ քան մենք, ունեն այլ արժեքներ քան մենք, նրանց խոսքի եւ մեր խոսքի բովանդակությունը և իմաստը նույնպես այլ են: Այլ կերպ ասած, ինչը լավ է մեր ժողովրդի համար, դա մ ահ է ռոբասերժական կլանի համար: Արտակ Գալստյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *