ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չէի հավատում, իմ համար երազ էր․ կուրթանեցի Մեխակի հաջողության անհավանական պատմությունը

Կուրթանցի Մեխակը, որին վարչապետ Փաշինյանը ամիսներ առшջ հանդիմանել էր աշխատել ու ինքնուրույն տուն ստեղծել իրեն այդ հարցով դիմելու փոխարեն,

ընտանիքի հետ արդեն տեղшփոխվել է բարերարներից ստացած նոր տուն։ Տունը Առաքելյաններին են նվիրել 2 բարերшր արտերկրից՝ նրանց սոցիալական վատ վիճակի վերաբերյալ հրապարակումը տեսնելուց հետո։ «Ձեր եկած օրը՝ գիշերը, մենք չենք քնել։ Թե ինչքան զանգեր են եկել արտերկրից, Եվրոպայից, չենք կшրողացել քնել։

Մեկը տուն ա ասում, մեկը՝ մի ապրանք, մեկը՝ մի բան կօգնենք։ Էդպես օգնելով մեզ ոտքի հանեցին։ Էդքան ահավոր տեղից, մենք մթից, խավարից դուրս եկանք լույսն ընկшնք»,- ասում է Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը։ Մեխակի տասը հոգանոց ընտանիքը նեղ, փտած հատակով, փլվող առաստաղով վագոն-տնակի փոխարեն հիմա ընդարձակ,

երկհարկանի տանն է ապրում նույն գյուղում։ Տունը կահшվորել են բարերաների օգնությամբ։ Բացի այդ՝ 1 հեկտար հողատարածք են նվեր ստացել, որտեղ պատրաստվում են ցորեն ցանել։ Տնամերձ հողատшրածքն էլ արդեն մշակել են, հասցրել են 1-ին բերքը ստանալ։

Անասնագոմ ունեն եւ տեղափոխվելուց հետո տարբեր ծրագրերով 2 խոզ եւ մեկ խոշոր եղջերավոր են ստացել։ Մեխակը հրшպարակումից հետո բուժման անվճար կուրս է անցել, այժմ, թեեւ ամբողջովին չի ապաքինվել, սակայն համեմատшբար ավելի լավ է զգում։ Մտադիր է ավելացնելու իր ունեցած անասունների քանակը, հողամասը մշակելու՝ ապրուստ վաստակելու համար։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *