Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանի ուշագրավ բացահայտումը Ռոբերտ Քոչարյանի մասին

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչքանով հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանի մտքով անցել է փողոցներ փակելով իշխանափոխություն կատարել։ Տպավորությունս այնպիսին է,

որ նա կանգնած է Կապանի խարխլված երկաթուղային կայարանում և րոպեներն է հաշվում, թե երբ գնացքը իրեն Մեղրի կհասցնի։ Սա այն դեպքն է, որ գնացքը ո՛չ թե գնացել է, այլ պարզապես գնա՛ցք չկա ու չի՛ լինելու,

քանի որ Կապան-Մեղրի երկաթուղին՝ հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քան դվել։ Հույս չկա՝ իրականության զգացողությունը նրա մոտ էլ չի վերականգնվի… Այժմ ավելի լուրջ…

Ազգային Ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո Սահմանադրական դա տարանի դա տավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ հոր մասով հարցին լրագրողին պատասխանել է հետևյալը. «Մասնագիտական հարթության մեջ նայեք.

վճիռները բե կանվում են ի՞նչ հիմքով, որևէ մեկը ուսումնասիրե՞լ է… գրանցվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտո՞ւմ, թե՞ նոր երևան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են»։

Իմ գործով վճռաբեկ դա տարանը արդարացման վճիռ է կայացրել, որը, բայց, ես դեռ չեմ ստացել։ Սակայն ձեռքիս տակ առկա Հայաստանի Հանրապետության գլխավոր դա տախազի վճռաբեկ բողոքի «3. Վճռաբեկ բո ղոքը վարույթ ընդունելու հիմնավորումները.» բաժնի մեջ նշված է. «…2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում։ …

3. Սույն հոդվածի իմաստով՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում, եթե՝ 1) բո ղոքարկվող դա տական ակտը կայացնելիս դա տարանը դա տական սխալ է թույլ տվել, որը խաթարել է արդարադատության հիմնական էությունը»։

Ո՛չ մի խոսք նոր երևան եկած հանգամանքի վերաբերյալ։ Կարծում եմ մար տի 1-ի մյուս բո ղոքներով ևս վճռաբեկ դա տարանի արդարացման դա տավճիռների հիմքում դրված է իրավունքի խախտման փաստը։ Եւ կարծես նոր երևան եկած հանգամանքների ժամանակ գործը ուղարկվում է 1-ին ատյան՝ նոր դա տաքն նության»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *