Հովհաննես Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը. «Բարձրաստիճան հոգևորականներից մեկը դժ գոհում է, որ իր մեքենան գո ղացել են ու ինքը կասկածում է , որ վարդապետներից որևէ մեկը նախանձից գո ղացած կլինի:
Եպիսկոպոսը խորհուրդ է տալիս. — Իսկ դու բոլորին էլ ստուգիր: — Ինչպե՞ս ստուգեմ: — Հավաքիր բոլորին ու կարդա՛ տաս պատվիրանները: Երբ կհասնես ՄԻ՛ ԳՈ ՂԱՑԻՐ պատվիրանին , ուշադիր նայի՛ր, ով աչքերը փախցրեց, նա էլ գո ղացել է :
Հաջորդ օրը հանդիպում են: —ՀԸ՞, գտա՞ր: —Գտա, սակայն ՄԻ ԳՈ ՂԱՑԻՐ պատվիրանըին չհասա, հասա ՄԻ՛ ՇՆԱ ՑԻՐԻՆ և հիշեցի , թե գիշերը ում դռանն եմ թողել…
Հ.Գ. Երեկ Քոչարյան Ռոբերտի տղան՝ Լևոն Քոչարյանը համացանցի մեջ մի տեսահոլովակ էր տեղադրել, ուր իր հայրը ,
Սևանում, ջրային դա հուկներով է զբաղվում: Ընդամենը 1-2 ամիս առաջ, Իզմիրլյան ԲԿ-ի բժիշկները ողջ աշխարհին հայտարարում էին, որ Ռոբերտ Քոչարյանը ծանր հիվանդ է և անմարդկային քայլ է այդպիսի հիվանդին կալանքի տակ պահելը ու հենց նրանց տված տեղեկանքի շնորհիվ
դա տարանը նրան ազատեց կալանքից: Անգամ գրեցին, որ մի քանի վի րահատությունների է ենթարկվել ու շուրջ 301 անբուժելի հիվանդություններ ունի: Քանզի Իզմիրլյան հիվանդանոցը գործում է Մայր Աթոռի վերահսկողության ներքո, հարցս ուղղում եմ ԿԳԲ-ին՝ (Կաթողիկոս Գարեգին Բ-ին ).
Վարպե՛տ, Քոչարյանին կեղծ տեղեկանք տալով ու կալանքից ազատելով Դուք էլ եք կարծու՞մ , թե աստվածահաճո գործ եք արել: Չէ որ Ձեր քարոզների մեջ Դուք միշտ նշում եք, որ Տիրոջ պատվիրաններից մեկն էլ ասում է՝ ՍՈՒՏ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԻ՛ ՏՈՒՐ։ Թե՞ պատվիրանները միմիայն մեզ համար են և Ձեր Պես ԼԱՎ ՏՂԵՔԻՆ չեն վերաբերում: Լավ չէ, լավ չէ…