Հիշեցնենք, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ընթացքում հաստատեց
Երևանի քաղաքապետ Մարության Հայկը։ «Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով։ 2 տարին արդեն մոտենում է իր ավարտին, և ինքը մնում է իր խոստման
շրջանակներում»,– նշեց Հայկ Մարությանը։ Քաղաքապետը նաև տեղեկացրեց,որ Մեսչյանը պաշտոնից հեռանում է իր դիմումի համաձայն, ինչի շուրջ առաջիկայում նաև պաշտոնապես կտեղեկացվի։
Լիզա Ճաղարյանը իր
ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ես ուրախ եմ, որ Արթուր Մեսչյանը գնում է, քանի որ իր պաշտոնավարության հենց 1-ին օրերից զգացել եմ, որ այս մարդը հոգնած է, ալարկոտ է և հավես չունի կռ իվ տալու։ Ուրախ չեմ, որ չեմ սխալվել։
Այժմ մի այլ դարդ ունեմ. դատելով վերջին շրջանի նշանակումների ու Սահմանադրական դա տարանի դա տավորների թեկնածուների ընտրությունով, մեկ էլ տեսար՝ Երեւանն ավերած, նախկին հան ցագործների ազիզ ընԳեր Նարեկ Սարգսյանին բերեցին։ Չեմ զարմանա հեչ։