Երեկ Բանակից զորացրված զինվորի ընկերոջ խոսքը բանակում տիրող ԻՐԱԿԱՆ իրավիճակի մասին

Հովսեփ Պատվականյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Երեկ զորացրվեցին ու բանակից տուն վերադարձան շատ զինվորներ, այդ թվում` ընկերոջս եղբայրը: Խոսում եմ հետը, ասում է հեղափոխությունից հետո նոր սննդային համակարգ է գործում բանակի մեջ,

սնունդը ընտիր է: Տաս տարի առաջ էլ ինքն էր ծառայում, կիսասոված սողուն էին բռնում դրսից, խմելու ջուրն էլ ավազով էր: Բանակից հետո ստամոքսի խո ց էր առաջացել մոտը: Սա է իրական հայրենասիրության ու աշխատանքի դրսևորումը: Երբ ամենալավ սնունդն են մատուցում հայ զինվորին:

Երբ վարչապետի և պաշտպանության նախարարի տղաները ծառայում են բանակում և արտոնյալ չեն համարվում: Երբ մեկ տարվա մեջ զինծառայողի աշխատավարձը բարձրանում է 20 տոկոսով: Երբ 80-ականների զեն քի էջը քայլ առ քայլ փակվում է, իսկ նախորդ տարի գնվում են չորս ՍՈՒ-30ՍՄ կոր ծանիչներ, ևս Ութը գնման փուլում:

Երբ Ադրբեջանի ՊՆ նախարարը հարցազրույց է տալիս, ասում է հայկական կողմը նախորդ տարի շարժ գրանցող նորագույն սարքեր է առաջնագծում տեղադրել` զրկելով իրենց գործելու շանսից: Երբ տեղական ռազ մարդյունաբերությանը հատկացվում է մի քանի անգամ ավել գումար, երբ չեն ներմուծվում, այլ արտադրվում են հայկական ակա նա նետներ:

Երբ կալաշ նիկովի ինքնաձի գներ ներմուծելու տեղը ձեռք են բերում լիցենզիա, բացում գործարան, ապահովում հարյուր քսան հոգու աշխատանքով ու մեզ մոտ ավելի մատչելի արտադրում դրանք ու մատակարարում բանակին: Լավ բաների մասին պիտի խոսել ու գնահատել: Երկիրը երկիր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *