ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Пограничная ZONA» նախագծի հեղինակ Եգոր Կուրոպտևի «անհեթեթություն» երգը` նվիրված Մարգարիտա Սիմոնյանին

Նախ նշենք, որ Մարգարիտա Սիմոնյանը մշտապես ապրել և աշխատանքային գործունեություն է ծավալել Ռուսաստանի Դաշնությունում։

Քանիցս արդեն հանդես է գալիս իշխանություններին քննադատող հայտարարություններով։ Հուլիսյան լարված դեպքերի ընթացքում նա գրառում էր կատարել, թե բացառապես քաղաքական վրեժխնդրությունից ելնելով՝ Դուք բանտարկեցիք Ռուսաստանի անփոփոխ դաշնակից Ռոբերտ Քոչարյանին։

Հատուկ, ցուցադրաբար նստեցրեցիք՝ թքելով ուղիղ «ռուս ընկերների» դեմքին։ Քանի որ դա Հայաստանի ներքին գործն է։ Այս հայտարարությունը բողոքների մեծ ալիք բարձրացրեց Հայաստանում և բոլորը իրենց քննադատողական համապատասխան խոսքը հնչեցրին դավաճան Մարգարիտայի մասին։

Անգամ Ադրբեջանի պատգամավորները հայտարարեցին, որ Մարգարիտայի երակներով թուրքի արյուն է հոսում և նրանք պատրաստ են որպես լավ բարեկամի և գործընկերոջ ընդունել լրագրողին իրենց շարքերում։ Մարգարիտայի հայտարարությանը անդրադարձան ինչպես

շատ նշանավոր և անվանի հայեր, այլև այլազգի մարդիկ, մասնավորապես ռուսները։ Այս անգամ ձեզ ենք ցանկանում ներկայացնել մի տեսանյութ, թե ինչպես է «Пограничная ZONA» նախագծի հեղինակ Եգոր Կուրոպտևը «անհեթեթություն» երգը նվիրում Մարգարիտա Սիմոնյանին։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *