Ռուբեն Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ամուլսարը հանք ՉԻ ․ Ջերմուկը իմ ծննդավայրն ա։ Ես էդ քաղաքում եմ մեծացել, իսկ այնտեղ այժմ ապրում են հարազատներս եւ ինչքան ապացույց ուզում եք բերեք հանքի անվնասարակության վերաբերյալ, միևնույն ա, չպետք ա բացվի հանքը։
Ես միշտ ասել եմ. հարգում եմ մեր վարչապետին, անկեղծ, իր արած շաաատ շատ քայլեր անձամբ իմ կողմից մեծ գովասանքի են արժանացել ԲԱՅՑ դա չի նշանակում, որ պետք ա տեղավորվել Ամուլսարի հետ կապված էս հակաբնապահպանական երևույթի մեջ։ Հա ես հասկանում եմ, որ վարչապետը միգուցե և մեղավոր չի,
որ էսօր ունենք էն ինչ ունենք։ Հասկանում եմ, որ էդ թղթաբանական գործընթացները արվել ա նախկին ֆունծիկների իշխանության ձեռքով։ Հասկանում եմ, որ իրանք թքած են ունեցել ու այժմ ներկայիս իշխանության անզորությունը թքած ունենալու էֆեկտ ա տալիս էս ամենին, ԲԱՅՑ ԵՍ ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՆԻ ՀԱՆՔ ԴԱՌՆԱԼՈՒՆ։
Ջերմուկը մեր երկրի, նույնիսկ տարածաշրջանի անգնահատելի արժեք ա, ախր ո՞նց կարելի ա թույլ տալ, որ քաղաքը հայտնվի ռիսկի գոտում։ Ոչ թե դիմում եմ, այլ խնդրում եմ մեր ներկայիս իշխանությանը, որ լուծվի էս հարցը ի բարօրություն բնությանը, առողջությանը եւ հենց Ջերմուկին։