Հասկանում եմ, որ թղթաբանական գործընթացը արվել է նախկին ֆունծիկների օրոք և հարգում եմ մեր վարչապետին, բայց․․․ Երիտասարդ Բլոգերի դիպուկ անդրադարձը ամուլսարի դեպքերին

Ռուբեն Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ամուլսարը հանք ՉԻ ․ Ջերմուկը իմ ծննդավայրն ա։ Ես էդ քաղաքում եմ մեծացել, իսկ այնտեղ այժմ ապրում են հարազատներս եւ ինչքան ապացույց ուզում եք բերեք հանքի անվնասարակության վերաբերյալ, միևնույն ա, չպետք ա բացվի հանքը։

Ես միշտ ասել եմ. հարգում եմ մեր վարչապետին, անկեղծ, իր արած շաաատ շատ քայլեր անձամբ իմ կողմից մեծ գովասանքի են արժանացել ԲԱՅՑ դա չի նշանակում, որ պետք ա տեղավորվել Ամուլսարի հետ կապված էս հակաբնապահպանական երևույթի մեջ։ Հա ես հասկանում եմ, որ վարչապետը միգուցե և մեղավոր չի,

որ էսօր ունենք էն ինչ ունենք։ Հասկանում եմ, որ էդ թղթաբանական գործընթացները արվել ա նախկին ֆունծիկների իշխանության ձեռքով։ Հասկանում եմ, որ իրանք թքած են ունեցել ու այժմ ներկայիս իշխանության անզորությունը թքած ունենալու էֆեկտ ա տալիս էս ամենին, ԲԱՅՑ ԵՍ ԴԵՄ ԵՄ ԱՄՈՒԼՍԱՐՆԻ ՀԱՆՔ ԴԱՌՆԱԼՈՒՆ։

Ջերմուկը մեր երկրի, նույնիսկ տարածաշրջանի անգնահատելի արժեք ա, ախր ո՞նց կարելի ա թույլ տալ, որ քաղաքը հայտնվի ռիսկի գոտում։ Ոչ թե դիմում եմ, այլ խնդրում եմ մեր ներկայիս իշխանությանը, որ լուծվի էս հարցը ի բարօրություն բնությանը, առողջությանը եւ հենց Ջերմուկին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *