Հայտնի Լրագրող Հակոբ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. ՀԱՎԱՍԱՐՈՒՄ 3 ԱՆՀԱՅՏՈՎ…Հեղափոխության 1-ին իսկ օրերից ՀՀ երկրորդ և երրորդ նագահներին կամ նրանց ընտանիքի անդամներին սպասարկող թե՛ լրատվական կայքերը և թե՛ օգտատերերն ակտիվ շրջանառության մեջ մտցրեցին այն տեղեկությունները, որ նոր իշխանությունները հովանավորում են
1. Սե ռական փոքրամասնություններին; 2. Կրոնական աղանդներին; 3. <Դրամաշնորհային> ընկերություններին: Կամ էլ հակառակը՝ հովանավորվում են նրանց կողմից: Այս 3 ուղղություններով էլ գրո հը շարունակվում է մինչ օրս: Որպես ապացույց երբևէ որևէ լուրջ փաստարկ (էլ չխոսենք փաստերի վերաբերյալ) չի բերվում: Ես որոշեցի ուսումնասիրել այս թեման Ու շատ հեշտ և արագ հայտնшբերեցի հետևյալ ապացույցները: Սկսեմ ներքևից
3.<Դրամաշնորհային> ընկերություններ:
Այս ոլորտում անդադար Ու բոլորից հաճախ հնչեցվում է Սորոսի հիմնադրամի անունը: Պաշտոնապես այն կոչվում է <Բաց Հասարակության Հիմնադրшմներ> Ու հիմնադրվել է Ջորջ Սորոսի կողմից 1979թ.-ին: Այս պահին ես չեմ պատրաստվում վերլուծել այն դրակա՞ն նշանակություն ունի, թե՝ բացասական:
Բայց փաստն այն է, որ ՀՀ-ում այն բացել է իր գրասենյակը 1997թվականին, երբ Քոչարյանը դարձավ վարչապետ, իսկ դրամաշնորհներ սկսեց տալ 1998թվականից, երբ Քոչարյանը դարձավ նախագահ (Հիմա նա ունի մե ղադրյալի կարգավիճակ): 2. Կրոնական աղանդներ:
2003թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց ՀՀ Օրենքը <Այլընտրանքային Ծառшյության Մասին>,
որի երրորդ հոդվածի մեջ սևով սպիտակի վրա գրված է. Այլընտրանքային ծառայության անցնելու հիմքը. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրшնքային ծառայության, եթե նրա կրոնական դա վանանքին կամ համոզմունքներին հակասում է ռազ մական ստորաբաժանումներրի մեջ պարտադիր զինվորական ծառայության անցնելը,
ինչպես նաև զե նք կրելը, պահելը, պահպանելն ու օգտագործելը: Օրենքը վավերացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ (հիմա մե ղադրյալ) Ռոբերտ Քոչարյանը 2004թ-ի հունվարի 13-ին:
1. Սե ռական փոքրամասնություններ: 2002թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց նոր Քր եական Օրենսգիրքը, որտեղից վերացվեց այն հոդ վածը, որի համաձայն միասե ռական
հարաբերությունների համար նախատեսված էր քր եական պատասխանատվություն: 2003թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ (այժմ մե ղադրյալ) Ռոբերտ Քոչարյանը վավերացրեց նոր Քր եական Օրենսգիրքը, դրանով օրինականացնելով միասե ռական հարաբերությունները ՀՀ-ում:
ՀԱՐՑ. Եթե այս երեք ուղղություններն էլ բացվել, զարգացել,
օրինակացել են այն ժամանակահատվածում,երբ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը ստանում էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատավարձը, ինչու՞ են նրա միջոցներով սնվող ԶԼՄ-ները, օգտատերերը և վերլուծաբանները այդ ամեն ինչը փորձում բարդել ներկայիս իշխանության վրա: Հ.Գ. Կարող եք չպատասխանել, հարցը հռետորական էր…