Ավագ քահանա Անդրեյ Տկաչյովը բացատրել է հայկական այբուբենի մեջ թաքնված եզակի գիտական ծածկագիրը։ Ավագ քահանա Անդրեյ Տկաչյովը հայկական այբուբենի վերաբերյալ տեղեկությունով զարմացրել է հանդիսատեսին` ռուսական ուղղափառ «Ցարգրադ» հեռուստաալիքի
եթերի ժամանակ։ «Հայկական այբուբենի ստեղծողը ևս սուրբ է, ինչպես և Կիրիլն ու Մեֆոդին, որոնք մեզ` սլավոններիս են գիրը տվել, սակայն մի քանի դարի տարբերությամբ… Մեսրոպ Մաշտոցը հսկայական բանասիրական և հոգևորական աշխատանք է արեք։ Եւ Աստված նրան շատ հետաքրքիր բան է թելադրել։ Գեմատրիա կոչվող հասկացություն կա`
դա յուրաքանչյուր բառի թվային արտահայտումն է։ Հունական, հայկական, լատինական, ռուսական, հրեական այբուբեններում յուրաքանչյուր տառն իր թիվն ունի», – ասել է նա։ Մաշտոցի երազը. հայերենի այբուբենի պատմությունը՝ մարգարեական երազների տասնյակի մեջ։ Նրա խոսքով` թվային փոխանցումով բառը կազմող տառերի գումարելին համապատասխանում է Մենդելեևի
աղյուսակի մեջ տարրի հերթական համարին։ «Սա ի՞նչ է։ Ես չեմ հասկանում», – բացականչում է զարմացած հոգևոր հայրը։ Նա Շեշտում է, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է իր այբուբենն այն անձանց համար, որոնք Ավետարանով լուսավորվելու անհրաժեշտություն ունեին։ «Նախկինում այբուբենները ստեղծում էին կոնկրետ նպատակի համար. ոչ թե թերթեր և խոհարարական գրքեր կարդալու,
այլ Աստծուն ճանաչելու համար։ Այբուբենը հավասար է Աստծուն ճանաչելուն։ Նա իր այբուբենն է ստեղծել և այնտեղ կա ոսկի, արծաթ, արճիճ և այլն։ Գումարում ես այդ բառերի տառերի թվային արժեքները և ստանում ես 79` ոսկու դեպքում, 47` արծաթի, 82` արճիճի։ 7 մետաղները լիովին համապատասխանում են Մենդելևի քիմիական տարրերի աղյուսակի մեջ իրենց տեղերին։
Բարեկամներ, սա ի՞նչ է։ Դրանք աստվածային բաներ են», – ասում է նա։ Ավագ քահանան շեշտում է, որ գրի ստեղծողները, ավետարանականները, ճշմարտության քարոզիչները ինտուիցիայոով գնում են այնտեղ, որտեղ Աստված տանում է նրանց։ «Այնքան խորը, որ նրանք կարող են շատ հարյուրամյակներ առաջ ցույց տալ մեզ ճիշտ ուղին։ Աշխարհում շատ հետաքրքիր բաներ կան։ Եւ մենք կմա հանանք, երբ չշարունակենք զարմանալ։ Մի դադարեք
զարմանալ։ Աշխարհի հրաշքներից մեկը հայկական այբուբենն է»,–ամփոփում է հոգևորականը։ Քիմիական տարրերի հին հայկական անվանումների և քիմիական տարրերի պարբերական աղյուսակի մեջ նրանց հերթական համարների մեջ ալգորիթմիկ աղերս կա։ Քիմիական տարրի հին անվանման հայկական այբուբենի տառերի համարների գումարելին հավասար է քիմիական տարրերի աղյուսակի մեջ այդ տարրի հերթական համարին։
Տեսանյութը՝ ստորև.