Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած սար սափելի պայթ յունից հետո համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն արվել է պայթ յունի առաջին վայրկյաններին:
Դրանում ամուսնական զույգն իր հարսանեկան արարողության համար ֆոտոսեսիա է իրականացնում, երբ վրա է հասնում հզոր պայ թյունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է պայթ յունից անմիջապես հետո
խառնաշփոթ առաջանում, զույգն արագ փորձում է հեռանալ դեպքի վայրից՝ չպատկերացնելով, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նշենք, որ սա նմանատիպ արդեն 2-րդ տեսանյութն է, որը
լայն տարածում է գտել վիրտուալ տիրույթում: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում փորձում են ուշքի գալ օգոստոսի չորսի երեկոյան որոտացած աղե տալի պայ թյունից: Լիբանանյան լրատվամիջոցների նոր
տեղեկությունների համաձայն՝ պայ թյունի հետևանքով զո հերի թիվը գերազանցել է 150-ը, վիրա վորները 5000-ից ավելի են։ Զո հերից 13-ը հայ են: Տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում:
Տեսանյութը դիտեք ստորև՝