Թրքագետ Կարեն Հովհաննիսյանի Դիպուկ անդրադարձը վերջին իրադարձություններին և ԿԱՐԵՒՈՐ կոչը ՀՀ իշխանություններին

Թրքագետ Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրել է հետևյալը. «Ես մեծ վերապահումով եմ մոտենում հայրենադարձությանը։ Մեր ռազմավարության գլխավոր մե խը պիտի լինի հենց Հայաստանում բնական աճի ապահովումը։

Վերջին օրերին հաճախ եմ լսում, որ Բեյրութից նույնպես հայերին բերեն ՀՀ։ Սա շատ զգայուն հարց է, և հենց այդպես կարճ և կոնկրետ արտահայտվել, համարում եմ ոչ այդքան տեղին ու նպատակային։ Բոլորս էլ գիտենք, որ Սիրիայի ու Լիբանանի

հայության վրա էր հիմնված մեր Սփյուռքը, բոլորս էլ գիտենք, որ այժմ Սիրիայում Թուրքիայի գործողությունները հայերի դեմ է ուղղված նույնպես, հայկական գործոնը չեզոքացնելու դեմ։ Չնայած այն բանին, որ Սիրիան արդեն երկար

տարիներ պատ երազմի մեջ է, բայց հայերը դեռ շարունակում են այնտեղ բնակվել, գործել, ինչն էլ շատ խիստ անհանգստացնում է Թուրքիային։ Նույն բանն էլ Լիբանանում։ Օրինակ, Ադրբեջան անունով արհեստածին պետության մեջ , եթե հասկանում են,

որ Լիբանանը եղբայրական պետություն է մեզ համար, ուրեմն պարզ չէ, որ Թուրքիան նույնպես դա շատ լավ գիտի, և ամեն ինչ անելու է, որ այնտեղ իրավիճակն այնպիսին դառնա, որ հայկական Սփյուռքի համախմբված այդ օջախը նույնպես վերանա։

Եթե մտածում ենք հայրենադարձության մասին, ուրեմն լավ կլինի մտածենք ՌԴ-ի ուղղությամբ, որտեղ ունենք ամենաանկազմակերպ Սփյուռքը, ուր իսկապես Հայերը տարիներով ապրում են առանց փաստաթղթի ու սեփական տանիքի։ ԹԵ չէ կայացած Սփյուռքը քան դել, և անունը դնել հայրենադարձություն, ճիշտ չեմ համարում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *