Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԴՈՒ ՍՏՈՒՄ ԵՍ, սԵՌԺԻԿ սԱՐԳՍՅԱՆ Ստերով լեցուն քո տրագիկոմիկ մենախոսությունը, սեռժիկ, քո կողմից ժողովրդին հրամցնող մանկլավիկներդ անվանել են «Խոսենք անկեղծ»: Իա՜, իրո՞ք: Մարդու ծիծաղն է գալիս, որ սեռժիկը կարող է անկեղծ խոսել: Շարունակ խոստանում էիր, թե ժամանակը կգա ես կխոսեմ ժողովրդի հետ: Ա՞յս էր խոսելդ՝ տեսագրվեցիր եւ ներկայացրիր չգիտեմ, թե ինչ: Դանդաղ էլ խոսում ես, դժվար ես բառերն իրար կպցնում: Հո մրսած չե՞ս, սեռժիկ: Ոչինչ, բանասիրականը հեռակա ավարտելուդ արդյունք է: Վախենո՞ւմ ես բաց խոսել, որ հանկարծ քեզ հարցեր չտան: Այ սեռժո, սեռժո, չունենամ քեզ:
Այո, սեռժիկ, դու վախենում, շա՜տ ես վախենում հարցերից: Բա, որ հարցնեն քո թալանածների՞ վերաբերյալ: Հարցնեն մենաշնորհի տարբերակով մի քանի տասնյակ թալանչիներին գողության ազատ հնարավորություն տալո՞ւդ վերաբերյալ , որոնց բերած նալոգներով միլիարդներ դիզեցիր՝ ժողովրդին ծայր աղքատության հասցնելով: Եվ քո այդ հյուսած ցանցով դու դարձար գլխավոր մաֆ իոզ ու գլխավոր կոռուպց իոներ:
Բա որ հարցնեն փեսա միշիկիդ տրված քո արտոնությունների՞ վերաբերյալ, որի հյուսած մեդիա դաշտի սարդոստայնից քո գահից քեզ ցած նետելուց հետո էլ հնարավոր չէ ազատվել՝ այնքա՜ն խիտ եք հյուսել այդ անտեր սարդոստայնը: Այո, սեռժիկ, դու վախեցար ժողովրդի հետ բաց զրույցից, իսկ քո այս չորս մասանի սերիալի տարբերակով դու բարբաջեցիր այն, ինչ մտքովդ անցավ: Չորս մասով սերիալ ես սարքել տվել քեզ ծախված լրագողներին եւ ռեժիսորներին, և այս անհայրենիք խորամանկները, այս ծախվածները քո քիմքին հաճո սուբտիտրերով են հարցեր ուղղում քեզ՝ իբր կենդանի խոսքի իմիտացիա են ստեղծում:
Քո այդ մոնոթատրոնի հանդիսատեսը քո հան ցագործ ու ավ ազակ կուսակիցներն են, որոնք էշի ականջներով լսեցին եւ հիացան իրենց շեֆի «խելոք» մտքերով: Ես այժմ ժամանակս անտեղի չեմ վատնելու, որ նայեմ քո փեշերը լիզող կամակատարներ շարմազների, աշոԾյանների ու քեզանով փչացած քո ղեկավարած կուսակցության այլ և այլ շարքայինների գրածները, որոնցով այդ թափթփուկները փորձում են քո մենախոսությունը վերաճել դարակազմիկ ելույթի: Ասա, թե շեֆդ ո՞վ է՝, ասեմ ովքեր են քո դատարկագլուխ կամակատարները:
Ես այժմ փորձում եմ հասկանալ, թե դու ընդհանրապես ի՞նչ ես ցանկանում ասել: Դու խոսում ես ապրիլյան պատե րազմից ու ասում, թե՝ «Ես ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին… Իմ մտքերն ու հույզերը .յուրաքաքնչյուր ընտանիքի հետ են»:
Ստում ես, սեռժիկ, ստում ես: Դու այդ ընտանիքներին ընդհանրապես մոռացել էիր, ընտանիքներ, որոնց դուռը ծնկաչոք պիտի գնայիր՝ մեղայականով:
Դու շատ լավ գիտեիր ազերիների հար ձակման մասին՝ հետախուզությունը երեք անգամ զգուշացրել էր, և այդ ժամանակ եթե առաջնագծի խրամատներից հետ քաշեիք զինվորներին, նրանք չէին մնա թշնամու հրե տանու հար վածի տակ, որի արդունքում եղան մեծաքանակ անմ եղ զո հերը: Այդ հրաշալի զինվորները՝ ամեն մեկը մի տան սյուն, պաշտպանվեցին՝ չիմանալով, որ խարդավանքի զ ոհ են: Չիմացան, որ քո՛ դավադրության զո հն են: Նրանք պաշտպանվեցին իրենց սակավ զինամթերքով, ինչպես դու էիր խոստովանել՝ 80-ականների զեն քերով, հետո, անգամ, բահերով…
Լա փե՞լ էիք զինվորին հասնող գումարները: Խաչատուրովի հետ կապված մի սյուժե էր հայտնվել համացանցում, ըստ որի թշնամու կողմից գր ոհ է պատրաստվում: Կամ պիտի Խաչատուրովին դատ եիք, որ այդ պահին անխռով բիլիարդ էր խաղում, կամ էլ սյուժեն հրապարակողին պա տժեիք, որ սուտ տեղեկություն է տալիս: Երկուսն էլ չարվեց: Նշանակում է, սեռժիկ, որ դու հրաշալի գիտեիր, որ այդ հար ձակումը պայմանավորված է, որ հողերի կոր ուստն էլ է պայմանավորված, քանի որ այնտեղ մի բարձունք կա, որ իշխում է նավթամուղի վրա:
Ահա թե ինչու պիտի զիջվեր այդ տարածքը, որին դու քամահրաբար ասում ես, թե ոչ պիտանի հող է: Ոչ պիտանին, սեռժիկ սարգսյան, քո՛ ուղեղն է, որ արյունով ազատագրած հողերն անմշակ եւ ոչ պիտանի ես համարում: Դու այն սեռժը չե՞ս, որ կարող էիր ասել, թե՝ «Աղդամը մերը չէ…»: Եվ դու եղել ես Հայաստանի Հանրապետության ոչ բարով նախագա՞հ: Չեմ կասկածում, որ ժամանակը կգա՝ պարզելու ադրբեջանի նավթամուղի մի հատվածը հայերի կողմից վերահսկողության տակ պահող այն չարաբաստիկ բարձունքն ամեն գնով Ադրբեջանին զիջելու քաղաքական դավադրությունը:
Վերադառնամ բովանդակազուրկ մոնոդրամայիդ: Դու, սեռժիկ, քո սերիալում անամո թաբար ասում ես, թե ապրիլյան պատ երազմից հետո մենք տխուր էինք ու սգ ավոր: Դարձյա՛լ ստում ես, սեռժիկ: Տխուր լինեիր ապրիլյան պատերազմի տարելիցի օրը ընտրություններ չէիր նշանակի ու քեֆ-ուրախություն չէիր սարքի կեղծիքներով տարած հաղթանակի համար: Ձեր տխրահչակ տիրապետության տարիներին, խաբեբա սեռժիկ, իշխանավորների ընտանիքներում չկար այդ սու գը, քանի որ սահման պահող զինվորների շարքերում չկային նրանց լակ ոտները:
Դու ապրիլյան պատերազմից խոսում ես՝ մի կաթիլ անգամ հուզմունք չունենալով, որ հարյուրից ավել ջահել-ջիվան տղաներ նահատա կվեցին քո մախինացիայի արդյունքում: Ու այժմ անամո թաբար ասում ես, թե կանխել ես, որ հետ վերցնեն զիջած հողերը, քանի որ տղաների կյանքն ես ափսոսացել: Դու շարունակում ես ստել, սեռժիկ, մարդ է՞լ այդքան սր իկա լինի: Դու կանխեցիր կորցրածը հետ բերելու ազնիվ զինվորականների քայլը, քանի որ քեզ այդպես էր պարտ ադրված: Պարտա դրված էր ո՛չ թե Աստծո, այլ նրանց կողմից, ում հետ հանց ավոր համաձայնության էիր եկել, որ դավադրությամբ հրահր ված պատերազմի արդյունքով այդ տարածքը թողնվեր ազերիներին:
Սա՛ ես եղել դու, սեռժիկ սարգսյան, և այժմ ձևեր ես թափում, թե անցյալում տեղի ունեցած իրադարձությունները պետք է փաստարկված գնահատել: Փաստերից բոլորն էլ, սեռժո, քո՛ դեմ են ելնելու: Փաստերից եւ Աստծուց վախեցի, երբ բերանդ սուտ խոսքեր ես վերցնում, այ անհայրենիք: ԵՎ ՎԵՐՋՈՒՄ: Ես այժմ չցանկացա քո սերիալի նման երկար եւ բարակ քեզ հետ խոսել, սեռժիկ սարգսյան, առաջիկայում ինձ մի կերպ կզսպեմ ու քո մնացած տափակ սերիալներն էլ կնայեմ ու այնտեղից ստերդ մեկ առ մեկ կհանեմ ու քո էդ անդուր դեմքին կշպ րտեմ:
Այժմ, պարզապես, իմ սիրելի ժողովրդին ցանկանում եմ դիմել մի խնդրանքով: Սիրելիներս, արդեն այնքա՜ն ենք վարժվել սրա ստերին, սրա սրբապիղծ լինելուն, որ արժե բանի տեղ չդնել: Մի՛ զայրացեք, քանի որ աթոռապաշտ այս կերպարն իր աթոռը կորցնելուց հետո խելքի մի մեծ մասն էլ է կորցրել ու, բնականաբար, ինչ ախմա խություն ասես դուրս է տալու: Թեթև տարեք:
Բոլորիս համբերություն, մինչև Հեղափոխության այս թավիշը վերանա, ու սեռժիկ սարգսյանը տարվի իրեն արժանի այն խուցը, որտեղ, կարծում եմ, սերալներ հորինելու հնարավորություն չի ունենա: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ