Մի խոսքով, շատ չեմ ուզում խորանալ, բայց ասում եմ. Նարեկ Սարգսյանի դիպուկ անդրադարձը Լևոն Արոնյանի նոր սիրո պատմությանը

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լևոն Արոնյանի նոր ընկերուհու մասին չարախոսողների վրա զայրանալ չարժե։ Էդ խեղճ մարդիկ չգիտեն, թե սերն ինչ է։ Իրենք միգուցե տասնյակ տարիներով ապրել են ամուսնական կյանքով եւ ոչ մի օր երջանիկ չեն եղել։ Իրենք չգիտեն, որ սերը չի հարցնում ո՛չ ժամանակ, ո՛չ պայմաններ, ո՛չ էլ բամբասկոտ խավի կարծիքը։

Ավելին, իրենք չգիտեն, որ երբեմն կյանքը մարդուն ձեռք ա մեկնում էն ժամանակ, երբ մարդը ամենաշատը օգնության անհրաժեշտություն ունի։ Երբ թվում ա, որ կյանքը անիմաստ ա, ամեն ինչ կորած ա, մեկ էլ կարծես անտեսանելի ինչ-որ ձեռք գալիս ա եւ քեզ էդ անդունդից հանում ա։

Սերն ա օգնում, որ մարդը ապրի։ Առանց սիրո կյանքը իմաստ չունի։ Եթե դու մի գիշեր ես ունեցել քո սիրած մարդու հետ, դա ավելին արժի քան հիսուն տարվա հարուստ-ապահով կյանքը չսիրած մարդու հետ։ Սիրած մարդու ժպիտը պատկերացնելը ավելի մեծ արժեք ա տալիս կյանքին, քան չսիրած մարդու ամենամեծ հոգատարությունը։

Մի խոսքով, հոգնած եմ, շատ չեմ ցանկանում խորանալ, բայց ասում եմ, որ սիրուց կարևոր ոչ մի բան չկա։ Ու եթե քեզ կյանքը տվել ա էդ սերը, ու էն էլ էդպիսի դժվարին շրջանում, ուրեմն դա պիտի ընդունել որպես երկնքից իջած մանանա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *