Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը, բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակի մեջ, մասնավորապես, ասվում է հետևյալը. «Այսօր եղբորս` Դավիթի ծննդյան օրն է։ Յոթը հրաշալի թիվ է։
Ցանկանում եմ նոր ծնունդ լինի այս օրով, նորովի սկսի իր կյանքը, նորովի ապրի և ստեղծագործի, լինի երջանիկ։ Ցանկանում եմ ծնողիս ներկայությունը։ Մենք շատ ենք կարոտել։ Ինչքան էլ մեծանանք մեկ է երեխա ենք ծնողի կողքին։ Միշտ Ցանկացել ենք բոլորով հավաքվենք այս և մնացած
օրերին, բայց ավաղ դա երազանքի է նմանվում։ Մենք բոլորս ցրվեցինք ծնողիս բացակայության ընթացքում։ Ես հիվանդանոցում եմ և միշտ մտածել եմ և հիմա էլ մտածում եմ որ պատահական բան չի լինում։ Մի քանի պալատ այն կողմ պառկած է վարչապետ Փաշինյանի հայրը նույնպես։ Գիտեք, պարոն վարչապետ, ես էլ եմ
ցանկանում հորս այցի գնամ, երբ հիվանդ լինի։ Ես էլ եմ ցանկանում հայրս ինձ մոտ գա, երբ ես հիվանդ կլինեմ։ Եվ առհասարակ ուզում եմ առողջ լինենք ես էլ, ընտանիքս էլ, ինչպես որ դուք եք ուզում ձեր ընտանիքի համար։ Մտածելու բան ունեք, թե ամեն անգամ ձեր ծնողին այցելելիս ինչու եմ ես Աստծո կամոք հանկարծակի հայտնվում
ձեր ճանապարհին։ Պատահական չի նաև իմ ու Արփիի անունները։ Հասկանում եք որ, ոչ մի բան ընդմիշտ չի, որ մի օր էլ ոչ նրանք կլինեն (մեր ծնողները), ոչ էլ մեր ցանկությունները։ Իմիջիայլոց, ես մի քանի անգամ խոսել եմ հայրիկիդ հետ, տեսակցել եմ նրան։ Հիասքանչ
մարդ է, հասարակ, մաքուր, իմ հոր նման, հորս կարոտն եմ առել։ Ես հարգանք ունեմ նրա նկատմամբ։ Իսկ դու ունես հարգանք իմ ծնողի նկատմամբ։ Այնքան, որ նա էստեղ լինի այժմ, որ ես աշխատանք ունենամ, որ մենք մեր ճանապարհներում հանդիպելիս իրար աչքերի հպարտ և հայեցի նայենք»: