2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ աշխարհում նմանը չունեցող հեղափոխություն, որը ստացավ թավշյա, ոչ բռնի անվանումը։
Թավշյա հեղափոխությունը սկսվեց ապրիլ ամսից, իսկ հեղափոխության առաջնորդն էր Հայաստանի Հանրապետության ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել էր նախորդ իշխանությունների կատարած անօրինական քայլերից, թալանից, կողոպուտից, կոռուպցիայից, և, ի վերջո, անվերջ տիրող անարդարությունների շարքերց։
Հեղափոխության օրերին հայ ազգը, ինչպես երբևէ, համախմբվեց՝ սատար կանգնելով իրենց սրտի վարչապետին: Միասնականությունը հաղթեց, Նիկոլ Փաշինյանը նույնպես: Բայց մինչ օրս հակահեղափոխականները ցանկանում են խաթարել Հայաստանի արդեն բնականոն դարձած առօրյան, կատարում են բազմաթիվ կեղծ հայտարարություններ, քարկոծում եւ քննադատում ներկայիս իշխանություններին։
Բայց ժողովուրդը արդարության կողմնակիցն է: Վարչապետը իր և կառավարության մնացած անդամների աշխատանքի շնորհիվ զարգացնում է Հայաստանի Հանրապետությունը, հնարավորություն տալով ապրել առանց խարդախությունների ու առաջ գնալ միայն գիտելիքների շնորհիվ։
Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում՝