Եկեղեցում կայացած խոսակցությունը սոցցանցերում տեղադրվել է մոնտաժված․
Մոսկվայաբնակ գործարար Սարիբեկ Գևորգյանը պարզաբանում է։ Եկեղեցում կայացած խոսակցությունը սոցցանցերում տեղադրվել է մոնտաժված և խնդրում եմ տեղադրել օրիգինալը։
Ես չէի կարող եկեղեցում ինձ այլ կերպ պահել, որովհետև ինքս ինձ հաշիվ եմ տալիս, թե որտեղ եմ գտնվում։ Ես այնտեղ հարց եմ տալիս, թե որն է իմ սխալը, որին ի պատասխան լսել եմ, որ եկեղեցու բակը հավաքվելու վայր չէ։
Եկեղեցին դարեր շարունակ եղել է մի վայր ,որտեղ ժողովուրդը իր համար ծանր պահերին հավաքվել է խորհուրդ հարցնելու ու ճիշտ որոշումներ ընդունելու, ինքս էլ այդ նպատակն եմ հետապնդել,- ասում է Սարիբեկ Գևորգյանը
Նա նաև նշում է․ Այսօրվա իմ տեսաուղերձը միայն մեկ նպատակ ունի։ Վերջնականապես փակել իմ մասնակցությամբ տեսանկարահանման հարցը։ Եւ երկրորդ՝ ասել իմ հետագա նպատակների և քայլերի մասին
Տեսանյութը ստորև՝