Արսեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. « Ժողովրդի ու իշխանության միջև եղած պայմանավորվածության մասին. Քանզի` շարունակվում են մեզ հայտնի շրջանակներից տարածել այն միտքը, թե ո’չ մի բան չի փոխվել, ու մի բան էլ ավելի վատ է պետության ու
ժողովրդի վիճակը, հարկ եմ համարում մի փոքր մանրամասնել այն ամենի վերաբերյալ, ինչի նախաձեռնողն ու կատարողը ՀՀ իշխանությունն է։ Կա՞ մեկը, որ կարող է հերքել` ՀՀ-ում մեծ ծավալներով ասֆալտապատման աշխատանքներ են տեղի ունենում։
Նույնիսկ այնպիսի ճանապարհներ են ասֆալտապատվում, որ երբեք ասֆալտ չի եղել։
Կա՞ մեկը, որ կարող է հերքել` ՀՀ-ում ազատ խոսքը և քաղաքացու ազատությունը այլևս փաստ է։
Կարո՞ղ եք հիշել, թե վերջին անգամ, երբ էր Հայաստանում հիմքերից դպրոցներ, նախակրթարաններ, բժշկական կենտրոններ, վարչական շենքեր, ջրագծեր…
կառուցվում։ Կա՞ մեկը, որ կարող է հերքել` ՀՀ-ի քաղաքացին մշտապես իշխանության ուշադրության կենտրոնում է։ Հայաստանի իշխանությունները սիրում են իրենց քաղաքացիներին ու դա ապացուցելու կարիք այլևս չկա։ Յուրաքանչյուր պահի իշխանությունները տեր են կանգնում քաղաքացիներին,
ու թույլ չեն տալիս քաղաքացին խեղճանա։ Ուշադրություն դարձնու՞մ եք, թե ինչպես է հր թիռի արագությամբ զարգանում Ու հզորանում մեր բանակը։ Եթե կմատնանշեք աշխարհում մեկ ուրիշ պետություն, որտեղ այս համաճարակով պայմանավորված, իրենց իշխանություներն արել են ավելին մեր իշխանություններից` ասեք,
եթե կան այդպիսիք։ Չմոռանանք ինչպիսի սոցիալական, տնտեսական, նույնիսկ զարգացման ծրագրեր են արվել, և դեռ շարունակվում են։ Կարևոր է նաև այն, որ իշխանությունները առաջնային են համարում երկիրը զարգացնելով` մեկընդմիշտ, հավիտյանս փակեն նախկինների սին հույսերը, այլ ո’չ թե նրանց պատ ժելով երկիրը զարգացնել։
Այսպես, թե այնպես` օր առաջ, հզոր, իրավական պետության արձանագրումը, նախկիններին տանելու է այն վայրը, որտեղ իրենք համապատասխանում են, ու մեր ժողովուրդը անհամբեր սպասում է այդ օրվան։ Իրականում բոլորս էլ ունենք լավ աշխատանքը շուտ մոռանալու յուրահատուկ հատկություն,
իսկ վատ բանը մոռացության է մատնվում անձնական շահից ելնելով։ ՀՀ-ի իշխանությունների և ժողովրդի միջև պայմանավորվածությունը խախտված չէ, և այն ավելի լուրջ հետևանքներ է արձանագրելու։ Անկախ նրանից, թե դա ում դուր չի գա, ՀՀ աշխարհը հզորանալու է, քանզի ժողովուրդն է հե’նց իշխանությունը։
#ԴՈՒԽՈՎ