Ֆեյսբուքյան օգտատեր Վարուժան Ավետիքյանի հարգանքի արժանի քայլը լիբանանահայերի համար և հզոր կոչը հայ ժողովրդին

Պատրաստ եմ Լիբանանից երեք ներգաղթյալների ապահովել աշխատանքով ու մեկ տարով տրամադրել բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել

Ֆեյսբուքյան օգտատեր Վարուժան Ավետիքյանը կոչով դիմել է Հայաստանյան հայերին․ Գիտեմ, որ շատերը չեն պատկերացնում թե Բեյրութի պшյ թյունը կոնկրետ որտեղ է եղել ու ինչ ազդեցություն է ունեցել հայ համայնքի վրա: Վերևի ձախ հատվածի խոշոր կլոր եւ կարմիր կետը պшյ թյունի վայրն է: Կարմիր շրջանակի մեջ առնվածը ամենահայահոծ թաղերն են (Բուրջ Համմուդ, Հաճն, Մարաշ, Մար Միխայել, Աշրաֆիեհ, և այլն):

Եթե ուշադիր նայեք կարմիր շրջանակի մեջտեղում կա մի վայր, որը կոչվում է Karantina: Այդ բառը գալիս է Quarantinne բառից: Հենց այդ շրջանում են տեղակայվել եւ երկար տարիներ ապրել ջшր դերիg մազապուրզ եղած տասնյակ հազարավոր հայեր, որոնց թվում նաև իմ չորս տարեկան պապիկը` Դանիել Աղան: Karantina-ում առաջին շինություններից, որոնք կառուցվել են հայերի կողմից, եղել են թիթեղյա եկեղեցին ու դպրոցը:

Հետագայում, տնտեսական բարգավաճմանը զուգընթաց` հայերը Karantina-ից տեղափոխվել են մոտակա, ավելի բարեկեցիք թաղամասեր: Ահա թե ինչու է հայ համայնքն այդքան մոտ տեղակայված шղե տի էպիկենտրոնին: Խոսելով բազմաթիվ բեյրութահայերի հետ, ակնհայտ է դառնում, որ Բեյրութում տիրում է ծшյրшhեղ հուսահատություն: Հույսի կորուստն ամենшgшվшլին եւ վտшն գшվորն է:

Այո, մարդկային կյանքի կորուuտը ամենածшնրն է, սակայն նվազ ծանր չէ մարդկանց կացարանների ու եկամուտի աղբյուրների կորուuտը: Իսկ մեր հայրենակիցները դրանք մեծ մասամբ կորցրել են (ըստ որոշ հաշվարկների 40%-80%): Ես չեմ գրում Pray for Beirut: Աղոթելը հենց այս պահին հարց չի լուծի: Ես գրում եմ Ձեռք առ Բեյրութ: Իհարկե լավ է, որ հայոց կառավարությունը շուտափութ մարդասիրական օգնություն

է կազմակերպել, սակայն նաև պետականություն ունենալու ամբողջ հմայնքն այն է, որ մենք կարող ենք գրկաբաց ընդունել մեր հայրենակիցներին եւ նաև լիբանանցի հյուրընկալ ժողովրդին, այնպես ինչպես Բեյրութն է 1915 թվականի ջшր դերիg հետո ընդունել փոքրիկ Դանիելին եւ տասնյակ հազարավոր այլ հայերի: Մենք բախտավոր ենք, քանի որ ունենք այդ պետականությունը:

Կոչիս համահունչ հայտնում եմ, որ պատրաստ եմ Լիբանանից մինչև երեք ներգաղթյալների ապահովել աշխատանքով եւ մեկ տարի ժամկետով անհատուց տրամադրել Սարյան փողոցի վրա գտնվող բնակարանս` մինչև մարդիկ կկարողանան ոտքի կանգնել: Կոչ եմ անում նաև ԱԳՆ-ին եւ Սփյուռքի Գործերով Հանձնակատարին հավաքագրել եւ գույքագրել բոլոր նմանատիպ առաջարկություններն ու շուտափույթ կազմակերպել հուսահատված մարդկանց հյուրընկալումը: 105 տարի անց մեր հերթն է եկել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *