Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ասե՞մ` ինչ է սպասվում մեզ։ Ասեմ։ Որքան էլ չուզենանք խոստովանել, բայց ՓԱՍՏ է. Նիկոլ Փաշինյանի ուժը չի պատում ռոբասերժական բանդայի վրա։ Ինչու՞։ Վախենու՞մ է։ Շանտաժի տա՞կ է։ Հոգու խորքում սրանք ավելի՞ հոգեհարազատ են իրեն։ Չգիտեմ։ Սակայն այլեւս չբարձրաձայնելը, որ Նիկոլն անասելի օրինապահ եւ «նրբանկատ» է, եթե դիմացինը նախկին ավազակներն են, եւ
կրկնակի անգամ անարդար եւ կոշտ է իր աջակիցների հանդեպ, նշանակում է` ինքներս մեզ երկարականջի տեղ դնենք։ Երկու տարուց ավելի է` հենց էդպես էլ անում ենք, անունը դնելով, որ հանուն պետության ենք անում։ Հանուն պետության ստի պված ենք այսուհետ ասել, որ էս նախկինները մի օր հասկանալու են, որ իրենք ամենաապահով վիճակում կարող են լինել միմիայն Նիկոլի օրոք, ինչն էլ այժմ տեսնում ենք։
Սանձ արձակ հանց ագործ Վովա Գասպարյանն ասել է, թե ես նախկին չեմ, ես ապագա եմ։ Իրավունք ունի։ Քանի որ վաղուց պետք է բանտում լիներ, սակայն իշխանությունը կորցնելուց հետո նույնքան անպա տժելի է զգում իրեն, ինչպես իր հանցակիցները, եւ նույնիսկ ավելի է լկտ իացել եւ դեռ ավելի է լկտ իանալու։
Կարճ ասած, մի օր էլ արթնանալու ենք եւ տեսնենք, որ Նիկոլը սրանց հետ թեւ թեւի պայքարում է իր աջակից հեղափոխականների գիտակից, անկաշառ ու սկզբունքներ ունեցող հատվածի դեմ։ Տա Աստված, սխալվեմ։ Բայց Նիկոլը չի թողնում, որ սխալվեմ։ Ուղիղ գծով գնում է հենց էս ճամփով։