Ահա՝ որտեղ և ինչպես են նշել Փաշինյանները Շուշանի ծննդյան օրը

Նիկոլ Փաշինյանը Ծնվել է 1975թ.-ի հունիսի մեկին Իջևանում: 1991թ.-ին ավարտել է Իջևանի թիվ մեկ դպրոցը, նույն թվականին ընդունվել է Երևանի պետական Համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։

Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը, աշխատել է Ջարխեչ գյուղի դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ‌: Մայրը Սվետիկ Հովհաննիսյանը ծնվել է Ջարխեչ գյուղում‌: Չնայած իր գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների

մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշման համաձայն Նիկոլ Փաշինյանը հեռացվել է Երևանի Պետական Համալսարանից 1995 թվականին։ Հիմա Հայաստանի Հանրապետության Վարչապետն է։ Ամուսնացած է, ունի 3 դուստր եւ մեկ որդի։

Կինը՝ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարն է, ինչպես նաև «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրը։ Զավակներն են Մարիամը (ծնված 1998 թ.-ի նոյեմբերի 14-ին), Աշոտը (ծնված 2000 թ.-ի մարտի 11-ին), Շուշանը (ծնված 2007 թ.-ի հուլիսի 17-ին) ու Արփին (ծնված 2015 թ.-ի օգոստոսի 17-ին):

Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Փաշինյան Շուշանը, նոր վլոգ է նկարել, որից պարզ է դառնում, որ Փաշինյանները Շուշանին ծննդյան օրվա առթիվ անակնկալ են մատուցել՝ նրա համար ճամբար կազմակերպելով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *