Նազենի Հիվհաննիսյանի կոշտ գրառումը Լևոն Արոնյանին քննադատողներին

Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Մեր ազգային կոդը դարձել է դժ բախտությունը, թշվառությունը, հուսահատությունը և մա հը: Ինչու՞ է պետք անպայման մարդուն ընկալել միմիայն դժբախտության մեջ, Կեղծ զգացմունքով կարեկցել նրան,

եթե կարելի է ուրախանալ նրա երջանկությամբ, իսկապես և լիաթոք ուրախանալ նրա` սիրված լինելու փաստից, նրա բարեկեցությամբ, կամ, թեկուզ անտարբեր թող լինեն, եթե չեն կարող «դիմանալ» այլ մարդու երջանկությանը: Մի՞թե պարտադիր պետք է մա հը պաշտենք: Լավ

էս ինչքա՞ն մեր միջի մաղձով պետք է թու նավորենք մեզ` սեփական երկրում և սեփական ազգակցին, կամ թեկուզ օտարին: Դեռ որքա՞ն կյանքեր պետք է դրվեն զո հասեղանին, որ այս հասարակության «ար յան» ծարավը հագենա, որքա՞ն անսեր և խորտակված ճակատագրեր Պետք է կործանեն, որ բավարարվեն: Մի՞թե չի կարելի ուրախանալ,

որ մարդը ծանրագույն կորստից հետո սեր է գտնում, մի՞թե չի կարելի ոգևորվել, որ այս դժ վարին ժամանակներում մի աղջկա սիրտ էլ է թև առնում: Մի՞թե չի կարելի մի քիչ այլ կերպ մտածող մարդուն չսևացնել, այլ մի նոր բան սովորել նրանից և զարգանալ: Թե՞ պետք է անպայման լինեն քրտ նահոտ, վատ ապրող, թշվառ,

անկարող և հավերժ դժբախտ, որ մեր հասարակությունը ընկալի տվյալ մարդուն իբրև «իր զավակ»: Ինչու՞ է միայն օտար հողում բնակվող հայը հաջողակ ընկալվում կամ սիրելի լինում, ինչու՞ է Հայաստանի քարերի մեջ ծաղկած ծաղիկն անպայման տրո րվում, որ «նմանվի» բոլորին,

չտարբերվի հանկարծ և չլինի անուշաբույր: Մենք ազգովին Պետք է փոխենք տեսլականը: Դժբախտության կոդը անե ծք է: Անի ծված հողը հաց չի տալիս:
Հ.Գ. Ոչ իմ սիրելի ընկեր Լևոն Արոնյանը, ոչ իր չքնաղագեղ սերը, իմ պաշտպանության կարիքը չունեն երջանիկ լինելու համար:

Նրանք իրար են գտել, իսկ կյանքի իմաստը և շարունակությունը հենց դա է, որ կա: Միայն շատ, շատ ցավալի է, որ մենք ցանկանում ենք տեսնել խավարով պատված մարդկանց, այլ ոչ թե սիրո լույսով ճառագողներին: Ցա վալի է:
Հ.Գ.Գ. Ես ժպտում եմ իմ բոլոր ցա վերի և ապրածների միջով,

ժպիտս եմ տարածում ու սեր տալիս, քանի որ մեզնում պակասավոր է դարձել հենց պարզ, մարդկային սերը և ընկերական ժպիտը, իսկ դժբախտություններին սնել պետք չէ, նրանք արդեն ճի վաղների նման մեր շարքերում են և քայքայում են` ներսից: Սիրո լույսերը վա ռեք: Բավ է: #nazenihovhannisyan #2020

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *