Հայաստանի ԱԳՆ Զորհաբ Մնացականյանի կոշտ և դիպուկ պատասխանը Թուրքիայի ԱԳՆ-ին

Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի 100-ամյակի հի շատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը կրկին անգան ևս ի ցույց է դնում այդ պետության անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի նախարարի տարածած

հաղորդագրության մեջ։ Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը պահը բաց չի թողնում արժևորելու Օսմանյան ժառանգությունը՝ այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում նույն Օսմանյան կայսրության կողմից մի շարք երկրների` այդ թվում ՀՀ-ի հետ կնքված Սևրի պայմանագրի հի շատակումից: Սևրի

հաշտության պայմանագիրը եղել է, կա ու շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել: Թուրքիան, խուսափելով առերեսվել իր անցյալի հետ ու ուրիշներին հորդորելով «պատմությունից թշնամանքի փոխարեն դասեր քաղել», չի դադարում Հայոց ցեղաս պանությունն արդարացնելու ու հայ

ժողովրդին նոր ոճ րագործություններով սպա ռնալու ավանդական քաղաքականությունը: Թուրքիայի կողմից մեր տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության խա թարմանն ուղղված քայլերը, Հայաստանի Հանրապետության նկատմամբ որդեգրած ռազմատենչ կեցվածքը հարևան տարածաշրջաններն

ապակայունացնելու Թուրքիայի այժմյան կառավարության ծավալապաշտական քաղաքականության մասն են կազմում: Միայն այդ քաղաքականության վերանայումն ու Թուրքիայի կողմից անցյալի հետ առերեսվելու կարողությունը ուղի կհարթեն մեր տարածաշրջանի ժողովուրդների մեժ իրական հաշտության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *