Պարոն վարչապետ, Դուք մինչ զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում. Դավիթ Սանասարյանը կոչով դիմել է վարչապետին
Նախ ցանկանում ենք նշել, որ Դավիթ Տարոնի Սանասարյանը, կուսակցական, քաղաքական և հասարակական գործիչ է, զբաղեցրել է մի շարք պետական և քաղաքական պաշտոններ Հայաստանում։ ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել,
որտեղ դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մասնավորապես ասելով․ «Հարգելի՛ պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու ու այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։
Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի Ազգային ժողովի կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային։ Որպեսզի տարընթերցումներ
չլինեն՝ առաջարկում եմ ինձ ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, և դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա»: