Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. ՍԱՐԻԲԵԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՝ ԿԵՂԾ << ԱԶԳԻ ՓՐԿԻՉ >>. Մոսկվայի մեր աղբյուրներից հայտնի դարձավ թե ինչն էր Սարիբեկ Գևորգյանի ապաշխարհելու իսկական պատճառը: Այսպես՝ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի տնօրեն Սարիբեկ Գևորգյանը հայտնվեց էկրանների վրա, երբ Մոսկվա քաղաքի Ֆուդ Սիտին
հրաժարվեց ընդունել հայկական ծիրանն ու սկսվեց << ծիրանի պատ երազմը>>, որը պսակվեց հայերի հերթական ցնցող հաղթանակով: <<Պատ երազմի>> 2-րդ օրը էկրաններին հայտնվեց Սարիբեկ Գևորգյանն ու հայտնեց, որ 6 ամիս ժամանակով առանց գումար տարածք է տրամադրում հայերին իր նորաբաց գյուղմթերքի շուկայի մեջ: Ինչպես պարզ դարձավ հետագայում, միայն հայկական մի քանի ավտոմեքենա էր գնացել
Սարիբեկի առաջարկած տարածքը: Ուրիշ կերպ ասած ազգային հողի վրա իր շուկան լցնելու Սարիբեկի փորձը, ձախողվեց, որովհետև Մոսկվայաբնակ հայերը համախմբվեցին ու հայկական ծիրանը գնեցին տեղում: Վիճակը փրկելու նպատակով Սարիբեկը դիմեց 2-րդ քայլին, այն է որոշեց հայերին իր անձով տալ անվտանգության երաշխիք ու Հայտնեց, որ հայերը կարող
են թուլանալ, ինքը հարցը կարգավորել է, այսուհետ ոչ մի ազերի իրենց վրա չի հար ձակվի Ու ինքը գիշեր ցերեկ նրանց կողքին է, երևի հույս ունենալով, որ իր տված անվտանգության երաշխիքը հարկավոր խթան կդառնա հայերի համար, որ տեղափոխվեն իր շուկան: Որպես իր << կրուտոյության >> , ուժի ցուցադրման Փաստ, ազգի փրկիչ Սարիբեկը մոտ քսան այլազգի թիկնապահների հետ այցելեց Մոսկվա
քաղաքի հայկական եկեղեցի այնտեղ հավաքված հայրենակիցների հետ հանդիպման, իսկ որ ոչ ոք չկասկածի իր ուժի ու ամեն ինչ անելու շանս վրա, լինելով ավետարանչական աղանդի հետևորդ, բոլորի ներկայությամբ հայ առաքելական եկեղեցի մեջ ավետարանչական աղոթք արտասանեց ու ամփոփեց աղոթքը ալելույայով: Սարիբեկի հայտարարությունն ու եկեցեցու գործողությունները տվեցին
իրենց արդյունքը, հայերը թուլացան, մի ակնթարթ կորցրեցին իրենց զգոնությունը, որից էլ օգտվեցին ազերիները ու արդյունքում 3 հայի վրա կրակեցին Շեռբինկայում: Երբ հայ համայնքը սկսեց որոնել Սարիբեկին բացատրություն ստանալու սպասելիքով, վերջինս մոտ 10 օր թագնված էր այլազգի՝ թուրք ու հրեա քր եական հեղինակությունների մոտ, բայց տեսնելով որ երկար թաքնվել չի
կարող համաձայնվեց գալ հանդիպման, սակայն միայն եկեղեցում: Եկեղեցի Սարիբեկը դարձյալ ներկայանում է այլազգի մոտ քսան թիկնապահներով, հավանաբար թուրք քր եական հեղինակությունների տրամադրած, սակայն հայերը արագ թիկնապահներին չեզոքացնում են ու Սարիբեկը առերեսվում է Մոսկվայի հայ համայնքի անդամների հետ միայնակ: Ինչ է
տեղի ունեցել եկեղեցում բոլորը տեղյակ են հրապարակված տեսանյութից: Միմիայն ավելացնեմ հետևյալը: Այդ օրը Սարիբեկը հայ առաքելական եկեղեցուց հեռացավ առանց ավետարանչական աղոթք կարդալու ու ալելուայով ամփոփելու:Հ.Գ Ամեն պարագայում եկեղեցին ռազբորկայի տեղ չէ, սակայն նաև Աստված հեռու պահի հայ ժողովրդին կեղծավոր փրկիչներից: Ամեն: Ամեն:Ամեն. Արտակ Գալստյան