«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ անդրադարձել է Սերժ Սարգսյանի հարցազրույցին.
««…Քոչարյան Ռոբերտը Լաչինի կողմից էր՝
միայն զինվորի կարգավիճակով, ավտոմ ատը ձեռքին…»,- ասում սուտ է խոսում նախկին մեծ կոմբինատոր Սերժ Սարգսյանը և շարունակում. «…Ընդհանուր պատասխանատուն ես էի…»: Այ սուտասան: Լաչինի կողմից մենք էինք՝
Մերգելյանի հատուկ ջոկատը, բյուրեղավանցիները, աֆղանցիները, Սեֆիլյանի դաշնակցական ջոկատը և ղարաբաղցիների մի գումարտակ: Բա մի հատ ասա, որ վոինը նաև վոլկ ադի նոչկա է եղել և կռ վել է մենակով և ոչ մեկը չի տեսել իրեն:
Ավտոմ ատն էլ ձեռքին… Թե՞ մեկ անգամ, օպերացիայից օրեր առաջ, ինձ հանդիպելու նպատակով Չանախչի- Ավետարանոց գալն արդեն քո և իր համար արդեն կռ վին մասնակցել է: Էս չեղած կռ վի «հերոսներովդ»
ե՞րբ եք դադարելու սուտ-հերոսական ստերից:
Հ.Գ. Չէիր խոսել, էլի չխոսեիր: Հենց բերանդ բացում ես, պպարտադիր սուտ ես ասում: Թե՞ սուտ էս խոսում, որ Նիկոլը շարունակի քո համեմատ սուրբ երևալ»:’