Սյուզաննա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «…Նիկոլին կարելի է մեղադրել հազար ու մի մեղքերի մեջ, սակայն նրա շռայլ ապրելակերպի մասին լուրերը կամ
մեղադրանքները անհիմն են ու շինծու: Նիկոլը իր բնույթով կոռումպացված չէ ու հասարակ ապրելակերպի սովոր մարդ է: Եվ ես չէի ուզենա, որ նա ստի պված լիներ արդարանալ ու ապացուցել դա: Սակայն
այնուհանդերձ ինձ համար ընդունելի չէ, որ Նիկոլը այդպիսի երկրորդական հարցերն է միայն կարևորում, և փորձում է փոխել հանրային կարծիքը դրանց մասին, Սակայն միևնույն ժամանակ խուսափում է խոսել ու չի
խոսում կարևորագույն հարցերի շուրջ: Այդ կարևոր ու ամենակարևոր հարցը այսօր Արցախի հարցն է ու գաղութային կախյալությունից ազատագրվելը: Նիկոլը զարմանալի կերպով ոչ մի բան չի ասում իր կառավարության Արտաքին գործոց նախարարի տված խայտառակ հարցազրույցի
վերաբերյալ: Չէ՞ որ այդ հարցազրույցը առավել ալեկոծեց համացանցը, սակայն բազմաթիվ քաղաքացիների տարակուսանքն ու կասկածները Նիկոլը չփարատեց և մեզ բոլորիս չհանգստացրեց: Կառավարական առանձնատան պատերը
այսօր մեզ ամենաքիչն են հետաքրքում։ Մեզ հետաքրքում է մեր երկրի ապագան, մեր երեխաների ու թոռների ապագան, Հայրենիքում մնալու ու ապրելու նրանց իրավունքը, որը սերտ կապված է վերը նշված ու մեզ
հուզող կարևորագույն հարցերի հետ: Հուսանք, որ Նիկոլը մի օր կհասկանա ու կդադարի իր խոսքով ասած բամբասանքներին պատասխանել և կարևորել դրանք, կամ դրանք առաջնային համարել, ու կսկսի սնել հանրությանը հուզող առավել կարևոր հարցերի մասին պատասխաններ հնչեցնելով»: