ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍՎԱԾ Է. Նվեր Մնացականյանի ջախջախիչ մեկ րոպեն Վլադիմիր Գասպարյանի մասին

Բարեւ Ձեզ: Սևանի ափամերձ դղյակից գեներալի աղ մուկը մի օր լսվելու էր, ինչպես լսվելու է մի շարք այլ դղյակներից։

Կապ ունի այստեղ աղմկողի տեսակը, ինչպես ջանում էր համոզել ճոխության սովոր նախկին ոստիկանապետը․ հազիվ թե, բանական չէ, ավելի շուտ տագնապի հետևանք է, որ լինում է հոգեբանական ցնցման պահերին, մանավանդ, երբ հարկ է լինում պաշտպանել ոսկեբեր անցյալի դղյակը, որտեղ, սովորաբար

մա հկանացու քրիստոնյաներ չեն ապրում։ Ահա, թե ինչու նախկին ոստիկանապետի հետ պատահածը թեև իրադարձային մանրուք է, սակայն խիստ նշանային բոլոր նրանց համար, որոնք փողն ու ցոփությունը դարձրել էին երկրի տեսակ, որտեղ գեներալն իր

ծխախոտը վառող հատուկ համհարզ էր պահում, իսկ գեներալի եղբայրը էլի սեփական ամառանոցում նվաստացնում վարդավառին իր ավտոմեքենայի վրա ջուր ցողած աղջնակի հորը։ Ամեն դեպքում, ոչ ոք չի խանգարում խոնարհվել այս տեսակի առջև, սակայն գոնե մի տր որեք նույն Սևանի սարալանջին ցորեն

մշակողի, կամ պատերազմից մնացած շինելի մեջ դեռ ապրող ազատամարտիկի տեսակը, որն իր ազատագրած երկրի մեջ այդպես էլ չի իմանա, որ հայոց գերբը Ադիդասի վրա միայն 1-ին տեսակի համար է․․․ Հաջողություն: Նվեր Մնացականյան

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *