Հարություն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Բելոռուսի դեպքերը հույս ունեմ կսթափեցնեն ընդիմության շապիկ հագած նախկին ռեժիմների ներկայացուցիչները , որոնք չեն հասկանում մեկ պարզ ճշմարտություն. Մարդիկ միշտ կանգնելու են իր կողմից ընտրված իշխանության կողքին, ներելու են բացթողումները ,
հնարավորություն են տալու շտկելու բոլոր սխալները… մինչ հաջորդ ընտրությունները: Դա անելու են այն պարզ հիմնավորմամբ , որ հնարավորություն ունեն ցանկացած իշխանություն ընտրելու , կամ փոխելու…: Այլ պատճառներ մի փնտրեք: Դրանք չկան: Էդ զոմբի , մոմբի , ֆլան , ֆստան ընդամենը անկապ զրույցներ են:
Իսկ , երբ դու չես ընտրել քո իշխանությանը եվ հնարավորություն չունես նրան ընտրությունների միջոցով փոխելու , ապա միակ հնարավոր տարբերակը մնում է հեղափոխությունը ՝ թավշյա , անարյուն , թե արյունով , կարևոր չէ: Վաղ , թե ուշ սա տեղի է ունենում: Բելուռուսը ձեզ վկա , որտեղ չնայած կյանքի կենսամակաարդակը նույնիսկ այժմ շատ ավելի բարձր է , քան մեզ մոտ ,
մարդիկ ոտքի են կանգնել փոխելու իշխանությանը , որովհետև չունեն համոզմունք , որ դա կարող են երբևիցե անել ազատ , արդար ընտրությունների շնորհիվ: Աշխարհի որևէ իշխանություն , որն ընտրվել է արդար ընտրությունների միջոցով եւ չի ուզուրպացրել իշխանությունը , ԵՐԲԵՔ չի հեռացվել հեղափոխությունների, կամ հակահեղափոխությունների միջոցով: