Նշենք, որ հատկապես վերջին օրերին նախկին իշխանությունները սկսել են ակտիվություն ցուցաբերել եւ բացառապես Նիկոլ Փաշինյանի ու ներկայիս իշխանությունների հասցեին բացասական ու կեղծ տեղեկություններ տարածել։
Բայց իշխանությունը պատկանում է ժողովրդին, մարդիկ շատ լավ գիտակցում են նախկին ու ներկայիս իշխանությունների տարբերությունը և ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ այժմ կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին։
Վիլեն Գաիֆեջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է: Մենք ձեզ իշխանություն չունենք տալու. Նիկոլը կարա հազար սխալ թույլ տա եւ իրան քվե տվողները միայն իրավունք ունեն սխալները ցույց տալու. դուք այլևս
տեղ չունեք մեր իրականությունում… Հին իշխանավորներին եմ դիմում եւ հստակ հայտնում․ Մենք ձեզ Նիկոլ չունենք տալու, մենք ձեզ իշխանություն չունենք տալու, մենք ձեզ քվե չունենք տալու,
դուք այլևս տեղ չունեք մեր իրականությունում, մեր պետությունում։ Նիկոլը կարա հազար հատ սխալ թույլ տա եւ իրան քվե տվողները միայն իրավունք ունեն սխալները ցույց տալու եւ քննադատելու։