Հպարտանալու շատ հայ մեծեր ունենք, որոնք աշխարհի որտեղ էլ լինեն, բարձր են պահում հայի պատիվն ու անունը: Նրանց շնորհիվ աշխարհի յուրաքանչյուր անկյունում հնչում է հայի անունը, եւ նրանք ամենուր պատվով են ներկայացնում հայ ժողովրդին ու Հայաստանը: Այդ հանճարներից մեկն էլ Եվգենի Պետրոսյանն է; Պետրոսյանը
բարձր է գնահատել հայ ազգի իրականացրած թավշյա, անարյուն հեղափոխությունը, հորդորելով երբեք չհրաժարվել նպատակից, ու սիրել Հայրենիքը սեփական տան պես: Հումորիստ Եվգենի պետրոսյանը հարցազրույցներից մեկի ընթացքում պատմել է հայկական հումորի հանդեպ իր վերաբերմունքի, հայերեն սովորելու
մտադրության ու Ցեղաս պանության վերաբերյալ գրքեր կարդալու փորձերի մասին։ Ռուսաստանցի հումորիստ Եվգենի Պետրոսյանը ուզում է գրական հայերեն սովորել, թեև տիրապետում է բարբառներից մեկին եւ հասկանում է մայրենի լեզվի իննսուն տոկոսը։ Այդ մասին նա ասել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Եվգենի Պետրոսյանը ծնվել է Բաքվում։ Միջնակարգ
դպրոցն ավարտելուց այնուհետև 1961 թվականին նա տեղափոխվել է Մոսկվա` երազելով դառնալ դերասան։ «Երիտասարդ տարիքում խոսել եմ հայերեն լեզվով, բայց Բաքվի բարբառով, որը տարբերվում է երևանյանից», – ասել է հումորիստը։ Նա պատմել է , որ երիտասարդ տարիքում նպատակ է ունեցել կատարելապես տիրապետել ռուսերենին եւ «ճանապարհին» հայերենը
քիչ–քիչ մոռացության է մատնվել։ Հիմա արտիստը ուզում է վերականգնել մայրենի լեզվի իմացությունը։ «Ինձ հայրս սովորեցրել է լինել գրագետ, եւ ես վախենում եմ ինչ–որ անգրագետ բան ասել։ Ուստի խոսելիս երբեմն հայերեն բառեր եմ ասում, բայց շատ զգույշ», – պատմել է Պետրոսյանը։ Արտիստը խոստովանեց, որ իրեն շատ է դուր գալիս հայկական հումորը` խայ թող, խորը ու անակնկալներով լի։ Եվգենի Պետրոսյանը
շեշտեց, որ շատ անգամներ հանդիպել է «Comedy club»–ի ներկայացուցիչների հետ եւ խորհուրդ տվել չօգտագործել վիրավորական արտահայտություններ, քանզի դա, նրա համոզմամբ, «չի մտնում հայերի մտածողության, մշակույթի ու աշխարհայացքի մեջ»։ Պետրոսյանը համոզված է, որ հայկական հումորին խորություն են հաղորդում «թախիծի նոտաները»։ «Մեր ժողովրդի բարդ ճակատագիրը ստիպում է գնահատել հումորը», – ընդգծեց նա։ Հումորիստ Եվգենի Պետրոսյանը մի պատմություն
է պատմել . մի անգամ խնջույքի ընթացքում այդտեղ գտնվողներից մեկը տխուր հայկական երգ է երգել։ Մյուս հյուրը խնդրել է ինչ–որ ուրախ բան երգել, բայց Պետրոսյանը միջամտել է եւ թույլ չի տվել` հայտարարելով, որ այդ թախիծը երաժշտության եւ ժողովրդի հումորի մեջ ներթափանցել է անցած դաժան ճանապարհի հետևանքով։ «Ես հաճախ փորձել եմ գրքեր կարդալ Ցեղաս պանության մասին, բայց չեմ ավարտել,
քանի որ սիրտս ցավել է եւ լաց եմ եղել։ Ողջ աշխարհը պիտի հիշի ու ընդունի դա` որպես նախազգուշացում այն մասին, թե ինչ աստիճանի կարող է հասնել չարագործությունը», – նշել է հումորիստը։ Նշենք, որ Եվգենի Պետրոսյանը Հայաստան է ժամանել նոյեմբերի 20–ին։ Նա արդեն հասցրել է փոքր համերգ տալ, ու նոյեմբերի 24–ին ելույթ է ունեցել մեծ մենահամերգով։ Պատմական հայրենիք այցի ժամանակ Պետրոսյանն
այցելել է Հայոց ցեղաս պանության թանգարան ու Խոր Վիրապ։ Եվգենի Պետրոսյանը ծնվել է 1945 թվականին, Բաքվում, հայ մաթեմատիկոս Վահան Պետրոսյանցի ու հրեա Բելլա Գրիգորևնայի ընտանիքում: 1962 թվականից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում։ Սովորել է Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնում։ 1960-ականներից մտել է հեռուստատեսություն։ 1964 թվականին Մոսկվայի «Օստանկինո»
համերգների դահլիճից վարել է «Կապույտ կրակներ», «Արտլոտո», «Հումորի երեկոներ», «Առավոտյան փոստ», «Անշլագ» և այլ հաղորդումներ։ 1970 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ էստրադային արտիստների չորրորդ մրցույթի հաղթող։ Բեմադրել է անթիվ ներկայացումներ 1979 թվականին հիմնել է «Մանրապատումներ» թատրոնը, որին կից գործում է «Էստրադային հումորի կենտրոն», ուր հավաքվել են
19-20–րդ դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր՝ թերթեր, ամսագրեր, վահանակներ, լուսանկարներ և այլն։ Գրել է բազում հաղորդումների սցենարներ։ Թողարկել է Ելենա Ստեպանենկոյի «Առաջ կանայք» և «Միացեք, ծիծաղում ենք» հաղորդումները։ 1994 թվականից եթեր է հեռարձակվում նրա «Սմեխապանարամա» հաղորդումը, որում հանդես են գալիս են խոսակցական ժանրի տարբեր
սերունդների վարպետներ։ 1999 թվականին կայացել է «Ընտանեկան ուրախություններ» ներկայացման պրեմիերան, որը մինչև այսօր բեմադրվում է Էստրադային թատրոնի բեմում։ 2000-2005 թվականներին հեղինակել է «Կատակ կատակի ետևից» հաղորդումը: Հեղինակ է «Ցանկանում են արտիստ
դառնալ», «Մեծ խճանկար», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» գրքերի։1963 թ.-ից շատ անգամներ հանդես է եկել Հայաստանում: Հումորիստ Եվգենի Պետրոսյանը 2018 թվականին բաժանվել է կնոջից՝ դերասանուհի Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել են ավելի քան երեսուն տարի: