Արմեն Ավետյանի հզոր կոչը հայ ժողովրդին․ Սիրելի՛ բարեկամներ, հայրենակիցներ։
Ելնելով ներկայիս ներքաղաքական լարված իրավիճակից՝ ես իմ պարտքն եմ համարում, ինչպես թավշյա հեղփոխության օրերին, այնպես էլ այժմ, իմ զորակցությունը հայտնել աշխարհասփյուռ հայ ժողովրդին։
Եւ անձամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ բարեկամներ, հայ ժողովուրդը չպետք է մոռանա՝ ինչպես է տարիներ շարունակ ոտնահա րվել իր սեփական երկրում, ինչպես է թալանվել օրվա իշխանության կողմից։
Սիրելի՛ բարեկամներ, բազմիցս մենք այդ վերոհիշյալ իշխանություններին տվել ենք մեր քվեն ու դուրս ենք եկել խաբված ու ձեռնունայն, այն իշխանություններին, ովքեր այսօր իրենց հորջորջում են որպես օրվա ընդդիմություն։ Իսկ իրականում ազատ Հայաստանում այսուհետև և՛ իշխանությունն է ժողովուրդը, և՛ ընդդիմությունն է նույն պահանջատեր հայ ժողովուրդը։
Եւ հատկապես խոսքս ցանկանում եմ հիմա ուղղել բանակին ընդհանրապես զինվոր չտված, բանակի հաշվին հարստացած, բանակին թուլացրած այն տարրերին, ովքեր տարիներ շարունակ չարաշահել էին ժողովրդի համբերությունը։
Մանրամասները դիտեք տեսանյութում՝