«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակության Արցախ այցն ու կայացած հանդիպումները որոշ լրատվամիջոցներ փորձում են բուռն քննարկման առարկա դարձնել, ինտ րիգներ փնտրել կամ դատարկ բաժակում փոթորիկ բարձրացնել.
ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Ի պատասխան զլմ-ներում հրապարակումների ու այդ առթիվ ստացվող բազմաթիվ հեռախոսազանգերի եւ ֆեյսբուքյան նամակների՝ ընդգծում եմ, որ Հայաստանի
Հանրապետության քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները մեր քույրերն ու եղբայրներն են ու նրանցից յուրաքանչյուրը
հավասարապես իրավունք ունի այցելելու մեր հայրենիքի արցախյան հատված, հանդիպելու իր հայրենակիցներին: Ինչ վերաբերում է պարոն Վանեցյանի՝ Արցախի իշխանությունների ներկայացուցիչների,
մասնավորապես՝ Ազգային ժողովի նախագահի և ԱԽ քարտուղարի հետ ունեցած հանդիպումներին, բացարձակ անընդունելի են Հայաստանի Հանրապետության ներքաղաքական համատեքստում դրանք մեկնաբանելու փորձերը: Պետք չէ մոռանալ, որ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը ու «Միասնական հայրենիք » կուսակցությունը
Արցախում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում միասին ստացել են ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն և 2 քաղաքական ուժերն էլ հայտարարել են Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքական կուրսին աջակցելու վերաբերյալ:
Իսկ Արցախը պետք է վեր կանգնած լինի Հայաստանի Հանրապետության ներքաղաքական գործընթացներից, և ոչ ոք իրավունք չունի Արցախը ներքաշել այդ վտան գավոր հոր ձանուտի մեջ: Հ. Գ. Մեկ էական հավելում ևս: Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, որովհետև, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն
պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա բոլորովին անձնական բնույթի խնդիր չէ»,- մեկնաբանել է խոսնակը: