Վատ բան եմ ասելու… Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը Փաշինյանի՝ Լուկաշենկոյին շնորհավորելու հայտարությանը

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ ՖԲ-ից “արձակուրդ գնացի”, քննարկվող հարցերից մեկը Լուկաշենոյին ուղղված Նիկոլ Փաշինյանի նամակն էր։ Վերադարձա, կրկին դա է քննարկվում։ Արժե՞ այդքան ծամծմել։ Վատ բան եմ ասելու․ Բելառուսի հասարակությունն այդքան զգայուն եղե՞լ է մեր վերք երին, Ադրբեջանին մա հաբեր զե նք վաճառելուն, մեր մարտի մեկին, 2013-ին, 2017-ին․․․․

Իր մեծամասնության, նույնիսկ փոքրամասնության մեջ՝ ոչ։ Ինչպես նամակի լուրի 1-ին պահին եմ ասել /ոմանք այդ գրառումնս կգտնեն, իհարկե, այդքան էլ կողմ չլինելով շտապողականությանը, ավելին՝ ընտրությունների արդյունքների հրապարակումից առաջ/, ինքս շահագրգռված եմ եղել եւ մնում, որ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում Հայաստանը բնական դաշնակից ունենա՝ ի դեմս ժողովրդավարական եղանակով ընտրված ղեկավարության, որ միակ “սպիտակ ագռավը չլինի”,

սակայն միևնույնն է, որպես հանրային գործիչ այդքան սենտիմենտալ չեմ միջազգային հարաբերություններում։ Ամենաէականը միշտ տվյալ ժողովրդի ճանաչումը կամ չճանաչումն է, ու հիմա եթե Բելառուս ժողովուրդը, ի տարբերություն նախկինի, այլևս Լուկաշենկոյին չի ուզում, ուրեմն պետք է հարգել այդ որոշումը։ Կունենան լավ ընտրություններ ու նոր ղեկավարություն, Հայաստանն արդեն “ջիգյարով” կշնորհավորի ժողովրդին էլ հաղթող նախագահին էլ,

ընտրված ղեկավարության հետ հարաբերություններն էլ օբյեկտիվորեն կլինեն լավագույնը, այլ ոչ թե սառը պաշտոնական-դիվանագիտական տեքստով։ Նույն ոգով պետք է նաև Ասադի եւ մյուսների հետևից ընկնենք․․․ Ախպոր պես թարգեք․․․ Իհարկե, քննադատությունները հիմնավոր էին, լավ էին, որ Հայաստանը հետագայում արտաքին քաղքականության մեջ չանտեսի ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, սակայն մեկաշաբաթյա քննարկում-բոլոլան՝ ոչ․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *