Դավիթ Տոնոյանի հերթական ՀԶՈՐ անդրադարձը տավուշյան դեպքերին և ջախջախիչ պատասխանը Իհլամ Ալիևին

Նշենք, որ հուլիսի 12-ից տավուշյան սահմանում մարտեր էին ընթանում և հակառակորդը ակտիվություն էր ցուցաբերում, ինչի արդյունքում Ադրբեջանքը արժանացավ միջացգային հանրության քամահրանքին և կոշտ արձագանքներին։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հերթական հարցազրույցում հնչեցրեց իր հզոր խոսքը Տավուշի սահմանում տեղի ունեցած իրավիճակի մասին։ Նա մասնավորապես նշել է․ “Ուշադիր լսում ենք, թե ինչի մասին է խոսում մեր հարևան երկրի գերագույն հրամանատարը։ Նա օգտագործել է արտահայտություն, թե քանի ուշ չէ, հայկական ուժերը պետք է լքեն իր նշած տարածքները։

Ուղղակի, նախ առաջինը, հավի առնելով այն, որ մեր Հանրապետության վարչապետը, Արցախի Հանրապետության նախագահը միշտ հանդես են գալիս ոչ այդպիսի հայտարարություններով և հակառակը՝ խաղաղասեր, կոչ է անում բանակցությունների շարունակականությանը։ Մեզ համար անհասկանալի են նմանատիպ արտահայտությունները և ես որպես պաշտպանության նախարար՝ կուզենայի հասկանայի՝ քանի ուշ, դա ե՞րբ է։

Քանի որ մեր վերլուծական կարողությունները էդ քանի ուշը թույլ չի տալիս հասկանալ, ե՞րբ է այդ ուշը։ Մյուս կողմից նման արտահայտություններ են անում նրանց ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ՝ հայտարարելով, որ պատրաստ են գործողությունները սկսելու,

միայն սպասում են հրամանի։ Նախ առաջինը, այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի և երկրորդը Տավուշում իրականացված մարտական գործողությունները, նրանք վառ ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած նրան, որ հակառակորդը օգտագործեց գերժամանակակից միջոցներ, հաջողության չհասավ ուղղակի և հակառակը՝ ունեցավ բազմաթիվ կորուստներ”։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *