Եթե չասեի` ինձ չէի ների.Ամանոր էր։ Աշոտ Բլեյանի տանն էի. Անսպասելի հյուր եկավ…Լիզա Ճաղարյանի ուշագրավ գրառումը

Լիզա Ճաղարյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
Շատերի եմ պատմել, հարգելի սեղանակիցներիս էլ պատմեմ։ Ամանոր էր։ Աշոտ Բլեյանի տանն էի։ (Իր դա տավարությանը գրեթե միշտ լինում էի, գրում էի, էդպես մտերմացել էինք։ Այժմ չենք հանդիպում, անգամ չենք բարեւում իրար,

սակայն դրանից իմ վերաբերմունքը մեծատառով Մանկավարժի հանդեպ չի փոխվել և չի փոխվի): Ուրեմն` ամանոր էր։ Նշում էինք։ Անսպասելի հյուր եկավ մի ընտանիք. ընտանիքի հայրը նախկին բան տարկյալ էր։ Դե, Աշոտին ճանաչող բոլորն էլ գիտեն, որ բան տում նա դարձել

էր իրավախորհրդատու ու շատ–շատերին էր օգնության հասել։ Ամուսիններ էին` իրենց փոքրիկ տղայի հետ։ Աշոտը տեսավ այս երեխային, անմիջապես աչքերը փայլեցին, մոռացավ ինձ էլ, իր տան անդամներին էլ, փոքրիկի ծնողներին էլ։ Խաղում էր երեխայի հետ, և ո՜նց էր խաղում, տեսնելու բան էր։ Բերեց սենյակի

կենտրոնում ինչ–որ աթոռներ դրեց, սղարան պատրաստեց, սկսեց սղղալ էս երեխայի հետ, տան մեջ ընկած ման էր գալիս, խաղալիքներ էր գտնում, տոնածառի վրայից խաղալիքներ էր հանում, դրանք էլ էր նվիրում, գլուխկոնծի էր տալիս։ Ոչ ոքս այլեւս գոյություն չունեինք իր համար. Աշոտ

Բլեյանը երեխա էր տեսել։ Կողքից նայողին կթվար` մի հազար տարի երեխա չէր տեսել, այնինչ այդ մարդն օրական հարյուրներով երեխաների էր տեսնում իր դպրոցում։ Աշոտ Բլեյանի դպրոցում էլ եմ տեսել Աշոտ Բլեյանին, այնտեղ էլ էր բերանս բաց մնացել իր եռանդը և սերը տեսնելով երեխաների հանդեպ, ու այդ երեխաների սերն` իրենց Ուսուցչի

հանդեպ, սակայն այդ օրը` իր տանը, ես հասկացա` այս մարդը Մանկավարժ է ծնվել, այս մարդը չի կարող առանց երեխաների, իր կյանքը սկսվում ու ավարտվում է դպրոցում։ Երեխաների հետ։ Առանց դպրոցի և երեխաների` Բլեյան Աշոտը մեկ օրում 20 տարով կծերանա։ Իմ հասկացածը սա է, և եթե չասեի` ինձ չէի ների։ Մնացածը դուք գիտեք և ձեր «օրենքը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *