Եւս մեկ հայ իր փայլուն կատարմամբ եւ դրական էներգիայով է լցրել արտասահմանյան բեմը։
Ծագումով հայ տասնմեկամյա Դավիթ Նիկալայանը ելույթ է ունեցել գերմանական հեռուստատեսությամբ հեռարձակվող «The Voice Kids» երաժշտական մրցույթի «կույր լսումներ» փուլում:
Այս փուլում Դավիթը կատարել է James Brown «It’s A Man’s Man’s Man’s World» հայտնի երգը։ 1-ին իսկ փուլից Դավիթը փայլել է իր երաժշտական կարողություններով, ժյուրիի անդամները ծնկաչոք խնդրում էին, որ Դավիթը իրենց թիմ գնա։
Տեղեկացնենք, որ նախագծի կիսաեզրափակիչ փուլում Դավիթը նորից փայլուն ելույթ է ունեցել, ինչի արդյունքում անցել է եզրափակիչ փուլ: Նա կատարել է ամերիկացի երգչուհի Լորեն Օլրեդի «Never Enough» կոմպոզիցիան
«Մեծագույն շոումեն» մյուզիքլից: Դավիթի կատարումը հիացրել է հանդիսատեսներին, որոնք վանկարկել են «Բրավո´»: «The Voice Kids 2019»-ի հաղթող են ճանաչվել Mimi և Josefin քույրերը:
Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝