Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
2016-ի ապրիլյան պատերազմը կանխատեսել չկարողացած եւ այն “անակնկալ” որակած Սերժ Սարգսյանը այսօր կանխատեսում է պատերազմ, եւ այդպես էլ չի ասում, թե ինչու 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատեց Հայաստանի Հանրապետության ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ըստ որում՝ իր ակնարկած “Գաղտնի զեկույցից հետո”․․․․
2016-ի ապրիլյան պատերազմում ութ հարյուր ՀԱ հայրենիք, տասնութ դիրք կորցնելը, 100-ից ավել զո հ տալը Սերժ Սարգսյանը համարում է հաղթանակ եւ չի հասկանում, թե ինչու են 2020-ի հուլիսին հնարամիտ օպերացիայով երեք նոր դիրքեր վերցնելը, թշնամու երեք հուժկու հար ձակումները ետ մղելն ու այն վերցնող տղերքին հաղթող-հերոսություն ճանաչում․․․
Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան պատերազմից հետո տանկերի դիզվառելիքի վերաբերյալ իր վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները համարում է վրիպակ, սակայն վրիպակ չի համարում եւ բացատրություն չի տալիս, թե 2016թ․ ապրիլի քսանվեցին ինչու պաշտոնից ազատեց ՊՆախարարի՝ նյութատեխնիկական մատակարարման գծով տեղակալ Ալիկ Միրզաբեկյանին, ըստ որում՝ իր ակնարկած “Գաղտնի զեկույցից հետո”․․․․
2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Երևանում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ու ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրապարակավ “բացատրեք, թե ինչու սա եղավ, երբ մենք 2014-ի օգոստոսի ութին Սոչիում այլ բան էինք պայմանավորվել” հարցը տված ու ապրիլյան պատերազմում Ռուսաստանի վարքագիծը քննարկած Սերժ Սարգսյանը մեղադրում է վարչապետ Նիկոլ
Փաշինյանին՝ ռուս պաշտոնյաների հետ հանրության շրջանում առկա նույն կասկածները քննարկելու մեջ․․․ Սերժ Սարգսյանը գտնում է, որ լայնամասշտաբ պատերազմն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունները տարբեր բաներ են․․․ Ախր ո՞ր մեկն ասես, ո՞ր մեկը թողնես