Ուրեմն նորից հիշեմ ու հա կհիշեմ ու դա ինձ չեն պատմել, դա ես եմ տեսել ու եղել ըտեղ…Դավիթ Աթայանի ուշագրավ պատմությունն ու դիպուկ հիշեցումը Սերժ Սարգսյանին

Դավիթ Աթայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ուրեմն նորից հիշեմ ու հա կհիշեմ ու դա ինձ չեն պատմել, դա ես եմ տեսել ու եղել ըտեղ.
Ամոթից խոսացող Սերժո, որ ասում ես ամ ոթ է որ վար կաբեկում են մեր բանակը,

ապա պատմեմ, լուրջ թէ վար կաբեկեմ, պատմեմ կատարվածը: Մեզ Քելաբաջարի Յանշակ գյուղից իջեցիրեցին Վարդենիս /2000-2002թվականներն էր/, ձմեռվա զագադովկի /տենց էին ասում/, քցվում էինք գռու զավիկի բոռտը և գնում գյուղացիներից

կարտոշկա, բազուկ, կաղամբ, գազար և այլն ըտենց բաներ հավաքում /դե հավանաբար հարկի փոխարեն տալիս էին/: Մեր գնդի հրամանատարի հերը հողեր ուներ և կարտոշկի գործի վրա էր/արմատներով Ջավախքից էին‚ հողին

ֆող էր ասում բարբառով‚ փոսին՝ ֆոս‚ հորին՝ ֆոր/, մենք գնում էինք իր հոր համար գործ էինք անում, հավաքում էինք, լցնում գռուզավիկները, և տանում իր տան հորի մեջ լցնում /նույնիսկ կատակով ասում էինք հոր հորը/, առանձնացնում,

որակովները դէ հավանաբար վաճառում էր, անորակն էլ ուղարկում էր բանակ, դէ չեմ կարծում թէ ձրի, էդ էլ երևի որակովի գնի վաճառում էր ՊՆ-ին, հմի դե էլ չասեմ քանի տակ օգուտներ էին քաղում: Եւ մենք

էնքան սոված էինք, որ մտնում էինք գյուղերից հաց էինք խնդրում, կարամ տներով տանեմ ցույց տամ ով է ինձ մեկ աման ճաշ տվել, օքեյ ջան??? Արի դու ինձ հեքիաթներ մի պատմի լավ? Հիմա

սա վար կաբեկում ա թէ չէ? Հիմա ես մտածեմ որ դա չի եղե՞լ, մտածեմ ինձ թվացել է՞, մտածեմ դու չգիտեիր, կամ Քոչը, չգիտեմ արդեն որ մեկդ եք եղել… չէ ոոոնց? չի կարելի ասել, ամոթ է, թուրքը կիմանա կուրախանա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *